Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին

ԱԱԾ-ում ասել են, որ ոչինչ չեն կարող անել PKK-ի դեմ

Անվար Մինազադեն կնոջ` Նեգար Մորադիի, որդու` Սյավուշի և եղբոր` Կհալեդ Մինազադեի հետ արդեն 1.5 տարի է, ինչ ապրում է Հայաստանում` որպես փախստական: Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանում բնակություն հաստատած քուրդ փախստականները Հայաստան են եկել Քուրդիստանից, քանի որ նրա կնոջը` Նեգար Մորադիին մեղադրում էին PKK ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու մեջ:

«Մենք առանց անձնագրերի, առանց որևէ իրի դուրս ենք եկել, անցնելով սահմանը` հայտնվել ենք Հայաստանում: Արաքս գետն անցնելով` հասանք Հայաստան, այստեղ օրենքը թույլ է տալիս ապրել` որպես փախստական: Եթե այստեղ մենք չասեինք, որ մեր քաղաքական հայացքների համար են մեզ վտարել, մենք բանտ կընկնեինք: Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերով նախարար Արթուր Գրիգորյանը մեզ ձևակերպեց որպես փախստականներ և բնակվելու սենյակ տվեց»,-«Առաջին լրատավականի» հետ զրույցում նշեց Անվար Մինազադեն:

Նրանք ո՛չ աշխատում են, ո՛չ էլ կարողանում են նորմալ ապրել: Անվարի խոսքերով, շատ օրեր են եղել, երբ իրենք քուն են մտել սոված և ծարավ. «Երկար ժամանակ որդիս սոված էր մնում, չգիտեինք ինչ անել, վաճառեցինք կնոջս ոսկյա իրերը, որպեսզի կարողանանք դիմանալ»:

32-ամյա Նեգար Մինզադեն, առողջական խնդիրներն անտեսելով, ցանկանում է աշխատել, որպեսզի իր երեխան սոված չմնա. «Ինձ վրա երեք անգամ կրակել են Իրաքում, երբ ես աշխատում էի PKK ահաբեկչական կազմակերպությունում: Դա տեղի ունեցավ PKK-ի և մեկ այլ կազմակերպության միջև կոնֆլիկտի ժամանակ: Նույնիսկ երակներս են կտրել: Հիմա դուրս եմ եկել, էլ այդ կազմակերպության անդամ չեմ և ցանկանում եմ աշխատել, որպեսզի երեխաս սոված չմնա»:

«Նա, ով դուրս է գալիս այդ կազմակերպությունից պետք է դատվի կամ կախաղան հանվի»,-կնոջը միջամտելով` ասաց Անվար Մինազադեն:

Այստեղ Հայաստանում Ներգարին նույնպես հետապնդել են, անգամ գաղտնի, կամքին հակառակ տարել են երկրից. «2010թ. օգոստոսի մեկն էր, ես գնում էի հիվանդանոց, և ճանապարհին PKK-ի գրասենյակն էր, չիմանալով մտա, որպեսզի մի փոքր հանգստանամ և այնտեղ կին ղեկավարը, ով ինձ ճանաչեց, մոտեցավ ինձ և հարցրեց,արդյոք ես անձնագիր ստացել եմ, ես էլ պատասխանեցի, որ ստացել եմ: Ինձ ասացին, որ իրենց պետք է տամ անձնագիրս, պայուսակս և բջջային հեռախոսս: Ինձ մոտեցան երկու տղա, որոնց ես առաջին անգամ էի տեսնում, ասացին, որ եթե ես չտամ իրենց ուզածը, ապա իմ ամուսնուն և որդուն, որոնք իրենց մոտ են, կվնասեն: Ինձ նստեցրին մեքենան, ես ոչինչ չէի տեսնում, որոշ ժամանակ անց միայն տեսա «Հաղթանակ» զբոսայգին և մի ավտոբուս»:

Նեգարին վստահեցնում են, որ շատ գործեր են անավարտ մնացել և մի սենյակում փակում: Հաջորդ օրը` առավոտյան ժամը 5-ին, նրան տանում են Վրաստան:

«Ես բղավում էի, գոռում, բայց նրանք ասում էին պետք է գնաս, թե չէ ամուսնուդ և երեխայիդ կվնասենք: Նրանց վիզա էր հարկավոր Թուրքիա մտնելու համար և ինձ էին ընտրել: Իմ բջջայինի մեջ քարտ դրեցին, որի մեջ գումար չկար, որպեսզի ես ոչ մի տեղ չզանգեմ, միայն իրենք ինձ զանգեն: Առավոտյան ժամը 8-ին ղեկավար կինը ինձ դրսում սպասում էր, և մենք գնացինք Թուրքիայի դեսպանատուն: Ես մենակ մտա դեսպանատուն, և նրանք ինձ ասացին, որ մեկ ամսից կպատասխանեն: Ես միայն մի դուռ տեսա և վազեցի»:

Նեգարը միայն մի ցանկություն ուներ հանդիպել ոստիկանի, ով կօգներ իրեն և դուրս կհաներ այդ իրավիճակից: Նեգարը, արագ կողմնորոշվելով, մի տաքսի է կանգնեցնում և արտաբերում միայն Արմենիա բառը: Բարեբախտաբար տաքսու վարորդը հասկանում է նրան և ավտոկայարան տանում, որտեղից էլ նստեցնում մի երթուղային տաքսի և հասնում է Հայաստան: Հասնելուն պես զանգահարում է ամուսնուն և հանդիպման հրավիրում.

«Ես զանգեցի ամուսնուս, ասացի, որ պետք է հանդիպենք, բայց մարդաշատ վայրում, որովհետև կասկածում եմ, որ կարող է դու էլ նրանց հետ լինես: Հաջորդ օրը ոստիկանություն դիմեցինք, որտեղ մեզ ասացին, որ պետք է չխոսենք, թե չէ Հայաստանի ԱԱԾ-ն որ իմացավ, լավ չի լինի: Մեզ այդպես ասաց Կարենը: Իսկ ԱԱԾ-ից մեզ ասացին, որ ոչինչ չեն կարող անել PKK-ի դեմ»:

Փախստականները, այսքան դաժանություններ տեսնելով, դեռ չեն կորցրել իրենց հույսը, հավատը, նրանք միայն մի բան են ցանկանում` ձեռք բերել քաղաքացիություն, կարողանալ աշխատել և մարդավայել ապրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում