Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ: «Առաջին» լրատվականի տեղեկություններով` նիստում քննարկվել են փետրվարի 18-ի Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքի հետ կապված նախապատրաստական աշխատանքները, երկրում օրեցօր ահագնացող սոցիալական բողոքների եւ բողոքի խմբերի հետ աշխատանքների միջոցները:
Այսօր բուռն քննարկումներից հետո ընդունվել է ՀԱԿ-ի հանրակրթության ծրագիրը, տրվել է մեկ շաբաթ ժամանակ խմբագրական աշխատանք իրականացնելու համար, որից հետո արդեն հաստատված ծրագիրը կհրապարակվի մամուլում:
«Առաջին» լրատվականի տեղեկություններով` առաջիկա հանրահավաքի ելույթներում հիմնականում շեշտադրումները լինելու են Հայաստանում տիրող սոցիալական լարվածության վրա, հնչելու են նաեւ կլանային-օլիգարխիկ համակարգից ձերբազատվելու տարբերակաները: