Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

700.000 դոլար` յուրաքանչյուր օլիմպիական ոսկու դիմաց. Սպորտ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (ՀԱՕԿ) Գագիկ Ծառուկյանը 700 հազար դոլար է խոստացել յուրաքանչյուր այն մարզիկին, ով օլիմպիական ոսկի կնվաճի Լոնդոնում:

Պետական պարգևավճար է սահմանել նաև Հայաստանի կառավարությունը` 20-ական միլիոն դրամ` ոսկե, 15-ական միլիոն դրամ` արծաթե, և 10-ական միլիոն դրամ` բրոնզե մեդալակիրների համար:

ՀԱՕԿ-ի փոխնախագահը, լոնդոնյան խաղերում Հայաստանի պատվիրակության հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը միանգամայն իրատեսական է համարում, որ Հայաստանն այս խաղերում նոր օլիմպիական չեմպիոն կունենա:

Անուններ տալ, սակայն, Գաբրիելյանը խուսափեց. – «Հիմա եթե ես ազգանուն տամ, ինչ-որ տեղ ինչ-որ մարզիկի կարող եմ հոգեբանական սթրեսի մեջ գցել: Այսօր ես այդ իրավունքը չունեմ»:

Նախորդ` Պեկինի օլիմպիադայում հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ, և այս անգամ ՀԱՕԿ-ը գերխնդիր է դրել փոխել մեդալների գույնը:

Հայաստանի հավաքականի կազմը չի ընդլայնվել. այս օլիմպիադային էլ կմեկնեն 25 մարզիկներ` բայց նախորդ 8-ի փոխարեն հանդես կգան 10 մարզաձեւերում:

Հիմնական հույսերը կապված են Հայաստանի համար արդեն ավանդական դարձած մարզաձեւերում` ծանրամարտ եւ ըմբշամարտ:

Նախապատրաստական աշխատանքներին հատկացվել է 180 միլիոն դրամ: Բացման արարողությանը Հայաստանի պետական դրոշը կկրի հայ աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը: Այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում