Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ռուսական մտրակ` հայ մտրուկի համար

Այս օրերին բավական թեժացած Հայաստանի ներիշխանական անցուդարձն, անշուշտ, պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած պարզապես իմիտացիոն հանգամանքներից, վերջացրած իշխանության համար բավական թեժ պայքարով:

Սակայն այս ամենի մեջ կա նաև առավել ընդգրկուն համատեքստ, որն առնչվում է Հայաստանի համար գերտերությունների ազդեցությունների պայքարին: Եվ այդ տեսանկյունից հատկապես հետաքրքրական երանգ է ստանում Ռուսաստանի դերակատարությունն այս ամենում:

Դատեք ինքներդ. Ռոբերտ Քոչարյանը հանկարծ ակտիվություն է ցուցաբերում և Սերժ Սարգսյանի իշխանական ազդեցությունը նսեմացնելուն միտված հերթական հարցազրույցն է տալիս անմիջապես այն բանից հետո, երբ Սարգսյանը Մյունխենում մասնակցում է գլոբալ անվտանգության հարցերի հեղինակավոր համաժողովին և դրա շրջանակում հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ընդ որում, Քոչարյանի հարցազրույցի հրապարակումից առաջ ռուսական «Ռեգնում» գործակալությամբ հրապարակվում է մի տեղեկատվություն, ուր ասվում է, որ Քոչարյանն օրերս Մոսկվայում է եղել և հանդիպել է Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական շրջանակներին:

Ըստ ամենայնի այս դեպքում Ռուսաստանի համար Ռոբերտ Քոչարյանը ծառայում է որպես Սերժ Սարգսյանին Արևմուտքից կտրելու խայծ կամ մահակ: Պետք է նկատել, որ այդ մահակի կիրառումը աշխատեց, և Սերժ Սարգսյանը Քոչարյանի ելույթից հետո ստիպված եղավ զանգահարել Մեդվեդևին: Այսինքն` Ռուսաստանը, խաղարկելով Քոչարյան-Սարգսյան հակասությունը, փորձում է Հայաստանն ամեն կերպ պահել ռուսական ուղեծրում և կանխել դեպի Արևմուտք որևէ տեղաշարժ:

Ըստ երևույթին Հիլարի Քլինթոնի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը Ռուսաստանը բավական լուրջ և խանդով է վերաբերվել, ինչին էլ հետևել է Քոչարյանին խաղի մեջ մտցնելու որոշումը: Ըստ այդմ` շատ հավանական է, որ Հայաստանի ներիշխանական ներկայիս սկանդալի «էպիկենտրոնը» հենց Մոսկվան է, որտեղից էլ տարածվել են ներկայիս ցնցումները: Այլ կերպ ասած` պրակտիկ օրինակով ակնհայտ է դառնում, թե ինչպես Ռուսաստանը կարող է օգտագործել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը և մանիպուլյացիայի ենթարկելով` փորձել Հայաստանը պահպանել իր ազդեցության տիրույթում:

Մյուս կողմից էլ` թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը ցույց են տվել, որ ամենևին էլ դեմ չեն երջանկություն որոնելու Մոսկվայում, քանի որ այնտեղ, ի տարբերություն Արևմուտքի, իրենց նույնիսկ ձևի համար չեն հիշեցնում ժողովրդավարական ինչ-որ բարեփոխումների անհրաժեշտության մասին: Այդ իմաստով Սերժ Սարգսյանի համար նույնիսկ գտնված տարբերակ է Ռուսաստանում Քոչարյանի հնարավոր աջակցությունը կամ այդպիսին գոյություն ունենալու մասին որևէ վկայություն, քանի որ դա Արևմուտքի մոտ տրված խոստումներից խուսափելը արդարացնելու հիանալի տարբերակ է` Ռուսաստանից, ի դեմս Քոչարյանի, եկող սպառնալիքի անվան տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում