Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոչ լեգիտիմության անհամեստ հմայքը

Եթե 11 տարի առաջ, հոկտեմբերի 27-ին Հայաստանը ցնցվում էր ահաբեկչական մղձավանջից, ապա 11 տարի անց, հոկտեմբերի 27-ին երկիրը ցնցվում է դիվանագիտական մղձավանջից:
Եվ եթե 11 տարվա վաղեմության ահաբեկության բուն արմատները, առնվազն դե յուրե, հայտնի չեն, եւ դրանք գտնվում են ենթադրությունների ոլորտում, ապա դիվանագիտական գրոհները, որոնց ենթարկվեց Հայաստանը երեկ, ունեն իրենց հստակ աղբյուրները` Ռուսաստան եւ ԱՄՆ:
Հայաստանը նախ դիվանագիտական ապտակ ստացավ Աստրախանում կազմակերպված Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման համատեքստում, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումը կազմակերպեց Աստրախանում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի բացման արարողության առիթով, Իլհամ Ալիեւի հետ մասնակցեց այդ բացմանը, եւ հետո նոր միայն տեղի ունեցավ եռակողմ հանդիպումը: Իսկ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում, երբ Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը Հեյդարի արձանն էին բացում, ստիպված էր ժամանել Աստրախան եւ տհաճ իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու համար այցելել մի վայր, որտեղ ինչ-որ խաչքար է տեղադրված: Ընդ որում, այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ մե՛կ ասվում է, որ Սերժ Սարգսյանը բացել է խաչքարը, մե՛կ ասվում է, որ այն տեղադրված էր 2008 թվականից: Մինչդեռ դա, իհարկե, ընդհանրապես կարեւոր էլ չէ, քանի որ իրողությունն ինքնին Սերժ Սարգսյանի համար ոչ թե փրկում է իրավիճակը, այլ է՛լ ավելի ընդգծում այն դիվանագիտական ծուղակը, որում հայտնվեց Հայաստանը ռազմավարական դաշնակից եւ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի կազմակերպական «ջիղի» շնորհիվ:
Հասարակությունը փորձում է ինչ-որ կերպ ինքն իր համար բացատրել ստեղծված իրավիճակը, հասկանալ պետական արժանապատվությանը հասցված հարվածի ընդգրկումը` իշխանության ներկայացուցիչների բացատրություններից եւ հասկացողությունից հույսը կորցրած, երբ դիվանագիտական մյուս գրոհը եկավ ԱՄՆ-ից` համացանցում տեղակայված հոլովակի տեսքով: Այն, ըստ էության, սենսացիոն բովանդակությամբ հոլովակ էր, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը հայկական համայնքի ներկայացուցիչ մի երիտասարդի հետ անձնական զրույցի ընթացքում, անդրադառնալով երիտասարդի բարձրացրած հարցին, կապված Ցեղասպանության խնդրի հանդեպ ԱՄՆ իշխանության դիրքորոշման հետ, ասում է, թե Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ ԱՄՆ-ը ցեղասպանության հարցում ճնշում չբանեցնի Թուրքիայի վրա եւ չխոչընդոտի հայ-թուրքական գործընթացին: Դժվար է որեւէ կերպ մեկնաբանել ԱՄՆ փոխնախագահի այդ պահվածքը: Դատելով հոլովակից` նա տեղյակ չէր, որ իր խոսքը տեսաձայնագրվում էր: Դժվար է ասել, թե արդյո՞ք տեղյակ լինելու պարագայում Բայդընը կարտահայտվեր նմանկերպ: Իհարկե, պետք չէ բացառել նաեւ, որ ամերիկյան իշխանության քաղտեխնոլոգները միգուցե գտել են քաղաքական շատ նուրբ հայտարարությունն անել այդօրինակ «պատահական» կամ «գաղտնի» ձայնագրության տեսքով: Գուցե կարելի է ենթադրել, որ հայտնված հոլովակն ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ եւ ուղղված է Երեւանին դիվանագիտական, հոգեբանական ճնշման ենթարկելուն, հատկապես եթե նկատի առնենք, որ հոլովակը պատահականորեն եւ միտումնավոր համացանցում է հայտնվում Աստրախանի հանդիպման նախօրեին: Հայաստանի նախագահի նստավայրը արդեն իսկ հերքել է Բայդընի խոսքը եւ ասել, որ Սերժ Սարգսյանը նրան երբեք չի զանգահարել եւ չի խնդրել ձեռնպահ մնալ Ցեղասպանության հարցում Թուրքիային ճնշելուց: Բայց, մեծ հաշվով, խնդիրը տվյալ պարագայում ամենեւին այն չէ, թե ինչո՞ւ է Բայդընը այդպիսի բան ասել, թե արդյո՞ք նա նույն բանը կասեր հրապարակավ, թե ինչպե՞ս կբացատրի իր խոսքը, կամ արդյո՞ք այն չուներ լավ, խնամքով թաքցված քաղաքական ենթատեքստ, եւ ձայնագրությունն էլ ամենեւին պատահական ու անսպասելի չէր Բայդընի համար, կամ արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրապես զանգահարել եւ այդպիսի բան խնդրել է Բայդընին, թե՞ դա հորինվածք է, կեղծիք, սուտ, եւ ի՞նչ նպատակ էր այն հետապնդում:
Այդ ամենն, իհարկե, կարեւոր հարցեր են, որոնց պատասխանները կտան կարեւոր քաղաքական հետեւությունների, եզրակացությունների եւ վերլուծությունների տեղիք: Սակայն այդ ամենից բացի, կա թերեւս շատ կարեւոր մեկ այլ հարց. եթե նույնիսկ խոսքը ընդամենը անձնական մի շատ նեղ զրույցի մասին է` առանց որեւէ ենթատեքստի, ապա միեւնույն է, պարզվում է, որ ԱՄՆ փոխնախագահը կարող է անձնական զրույցում իրեն թույլ տալ այդօրինակ հայտարարություն անել մեկ այլ պետության, տվյալ դեպքում Հայաստանի նախագահի հանդեպ: Փաստացի ստացվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը կարող է որեւէ մեկի հետ զրույցում այդօրինակ վերաբերմունք դրսեւորել Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հանդեպ: Եվ այս իրողության մոտ մնացյալ ամեն ինչ, կարծես թե, դառնում է ավելորդ, քանի որ խոցված է հայկական պետության արժանապատվությունը: Իսկ եթե որեւէ պետության արժանապատվություն է խոցվում` լինի դա Վաշինգտոնում ինչ-որ սրահի միջանցքում արված հայտարարության կամ Աստրախանում բացված արձանի տեսքով, ապա դրանից հետո այլեւս աշխարհաքաղաքական գործընթացներում այդ պետության կշռի մասին խոսելը դառնում է ավելորդ: Մինչդեռ Հայաստանը ներգրավված է բավական լուրջ գործընթացների մեջ, որոնք շոշափում են Հայաստանի համար կենսական շահեր: Ու այստեղ խնդիրը նաեւ այն չէ, որ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը չեն հարգում Հայաստանին` որպես պետություն: Պարզապես Հայաստանի վրա` որպես պետություն, թերեւս տարածվում է Հայաստանի իշխանության հանդեպ այդ երկրների իշխանությունների վերաբերմունքը: Իսկ այդ վերաբերմունքը նախեւառաջ պայմանավորված է նրանով, թե ինչպե՞ս է ձեւավորվում այդ իշխանությունը, ի՞նչ մեխանիզմով, ի՞նչ թիկունքով, եւ այդ մեխանիզմի մեջ ի՞նչ դեր է ունենում տվյալ երկրի հասարակության վերաբերմունքը: Այլ կերպ ասած` ոչ լեգիտիմ իշխանությունը արտաքին քաղաքական կենտրոններում անխուսափելիորեն հայտնվելու է այդօրինակ անհարգալից վիճակում, երբ ցանկացած պահի թույլ են տրվելու ակցիաներ եւ հայտարարություններ, որոնք հարվածում են թե՛ իշխանությանը, թե՛ պետությանը: Իսկ տվյալ դեպքում հենց դա է ամենից ցավալին ու մտահոգիչը, որովհետեւ չեն հարգում իշխանությանը, իսկ խաղից դուրս է մնում պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում