Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս համատեքստում Հայաստանի մայրաքաղաքը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հրատարակիչների ազգային ասոցիացիայի պատվիրակության հանդիպման ժամանակ:
Վերջինները կարևորել են նաև հատկապես երիտասարդների շրջանում գրքի տարածման և ընթերցասիրության մշակույթի խթանման հարցը: Ողջունելով գաղափարը, Կարեն Կարապետյանն առաջարկել է ավելի հստակ ծրագրեր ներկայացնել, որոնք բազմակողմանի վերլուծության արդյունքում կարճ ժամանակում կյանքի կկոչվեն: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2012թ.-ին համալիր միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան