Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ղարաբաղում վատ բան չեն տեսնում Աստրախանից

Աստրախանյան հանդիպումն ու դրանից հետո Մեդվեդեւի հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են գտել Ղարաբաղում. մի կողմից` դրական, մյուս կողմից` ոչ այնքան: Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե Աստրախանում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը կարելի է համարել հաջողված: «Կողմերին հաջողվել է համաձայնեցնել համատեղ հայտարարություն եւ պայմանավորվել ռազմագերիների փոխադարձ ազատ արձակման շուրջ: Շփման գծում դիպուկահարների ակտիվության աճի եւ փոխադարձ մեղադրանքների ֆոնին` ինքնին հանդիպման եւ նաեւ մարդասիրական բնույթի պայմանավորվածության ձեռքբերումը ընդունակ է որոշ չափով թուլացնել շփման գծում առկա լարվածության մակարդակը», – հայտարարեց Մայիլյանը:
Միաժամանակ նախկին փոխարտգործնախարարը որոշակի վերապահումներով է մոտենում Ռուսաստանի նախագահի այն հայտարարությանը, թե մեկ ամիս անց, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ նախագահների գագաթնաժողովի ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Մայիլյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հենց Մեդվեդեւի խոսքից էլ երեւում է, որ ինքը լիովին վստահ չէ, որ մեկ ամսվա ընթացքում նման համաձայնություն կարող է ձեռք բերվել, առավել եւս, եթե խոսքը գնում է բանակցային սեղանին դրված Մադրիդյան փաստաթղթի մասին, որի տարրերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հրապարկվել են թե՛ իտալական Աքվիլայում, թե՛ հետո` Կանադայում: «Եթե խոսքն այդ սկզբունքների մասին է, ապա ես ինքս դեմ եմ դրանց, միաժամանակ նաեւ հոռետեսությամբ եմ տրամադրված այն հարցին, թե կողմերին կհաջողվի համաձայնության գալ, այն էլ` մեկ ամսվա ընթացքում, քանի որ հակամարտության երեք կողմերից առնվազն երկուսի (Հայաստանի եւ Ղարաբաղի) հասարակությունները, ինչպես նաեւ Ղարաբաղի քաղաքական ուժերը դեմ են այդ սկզբունքներին, որովհետեւ գիտակցում են, որ դրանք կյանքի կոչելու դեպքում կարող է վտանգվել Ղարաբաղի եւ նաեւ Հայաստանի անվտանգությունը», – նշեց Մայիլյանը: Նախկին փոխարտգործնախարարի խոսքով, քանի որ հայկական երկու հանրապետությունների հասարակությունները դեմ են այդ սկզբունքներին, ուստիեւ ինքը չի հավատում, որ Հայաստանի որեւէ նախագահ կարող է համաձայնություն տալ այդ սկզբունքների շուրջ, քանի որ նման համաձայնության արդյունքները կարող են անկանխատեսելի լինել: «Բայց ես, ամեն դեպքում, չեմ հավատում, որ Աստանայում կարող է նման համաձայնություն ձեռք բերվել», – ասում է Մայիլյանը: Նրա խոսքով, Հայաստանն ու Ղարաբաղը իրենց համաձայնությունը կարող են տալ միայն այն դեպքում, եթե վերանայվեն Մադրիդյան սկզբունքները եւ առաջարկվեն նոր սկզբունքներ, որոնք հաշվի կառնեն միջազգային իրավունքում առկա վերջին զարգացումները եւ մասնավորապես Կոսովոյի անկախության մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում