Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստան-Վրաստան. Պարտություն, որը հարկավոր է շուտ մոռանալ

Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Վրաստանի հավաքականից: Հանդիպումը սկսվեց վրացի ֆուտբոլիստների բուռն գրոհներով, ինչը 21-րդ րոպեին տվեց իր արդյունքը. Ալեքսանդր Իաշվիլին Գևորգ Կասպարովից արագ հասավ գնդակին` 0:1:

12 րոպե անց Սիրիաձեն կրկնապատկեց հաշիվը. Անանիձեն առանց որևէ դիմադրության հանդիպելու ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց Իաշվիլիին, վերջինիս հարվածից հետո Արարատ Առաքելյանը դարպասային գծի վրայից գնդակը դուրս բերեց ուղիղ Սիրիձեի ոտքին, ով գրավեց անպաշտպան դարպասը` 0:2: Եվ միայն բաց թողած երկրորդ գնդակից հետո հայ ֆուտբոլիստները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքն ու մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն ամեն անգամ վերջին հարվածը չէր ստացվում: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց:

Երկրոդ խաղակեսը առաջինի ավարտի տրամաբանական շարունակությունն էր. Հայաստանի հավաքականը կրկին գրոհում էր, և կրկին չկար եզրափակող հարվածը: Յուրա Մովսիսյանի բացակայությունն ակնհայտ էր: 64-րդ րոպեին Կվիրկվելիան սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Գևորգ Ղազարյանի նկատմամբ և մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: Էդգար Մանուչարյանի հարվածը դիպուկ էր` 1:2:

Հանդիպման մնացած ժամանակը կրկին անցավ Հայաստանի հավաքականի գրոհների ներքո, դրվագներից մեկում Մխիթարյանի հարվածից հետո հրաշալի գործեց վրացի դարպասապահը:

Ինչ խոսք, կարելի էր ավելի լավ խաղալ և ավելի լավ արդյունքի հասնել, բայց եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն էր անցկացնում 2011 թ. և խաղում էր առանց իր հարձակման ընդգծված առաջատարի, ապա չի կարելի այս պարտությունից ողբերգություն սարքել:

Վրաստանի հավաքական՝ 1. Գեորգի Լորիա, 2. Լաշա Սալուկվաձե, 3. Ակակի Խուբուտիա, 4. Կախա Քալաձե, 5. Լևան Կոբիաշվիլի, 6. Մուրթազ Դաուշվիլի, 7. Զուրաբ Խիզանիշվիլի, 10. Գոգիտա Գոգուա, 8. Ժանո Անանիձե, 9. Ալեքսանդր Իաշվիլի, 11. Դավիդ Սիրաձե։

Պահեստայիններ՝ 12. Նուկրի Ռևիշվիլի, 3. Գուրամ Կաշիա, 4. Ալեքսանդր Ամիսուլաշվիլի, 5. Ջաբա Կանկավա, Դավիդ Կվիրկվելիա, Գիորգի Մերեբաշվիլի։

Հայաստանի հավաքական՝ 1. Գևորգ Կասպարով, 4. Սարգիս Հովսեփյան, 2. Լևոն Հայրապետյան, 15. Հրայր Մկոյան, 6. Արարատ Առաքելյան, 17. Արտակ Եդիգարյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 10. Գևորգ Ղազարյան, 9. Էդգար Մալաքյան, 8. Մարկոս Պիզզելի,13. Էդգար Մանուչարյան:

Պահեստայիններ՝ Ստեփան Ղազարյան, Արտակ Ալեքսանյան, Արթուր Յուսպաշյան, Արթուր Եդիգարյան, Հովհաննես Համբարձումյան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում