Էքստրիմի մեծ սիրահար, 52-ամյա Իվ Ռոսին իր «թևավոր կոստյումով» սահմանեց համաշխարհային հերթական ռեկորդը: Նա հասցրեց նաև օդում գրավել մարդատար ինքնաթիռի ուղևորների ուշադրությունը և մի քանի րոպե թռչել նրանց զուգահեռ, իսկ վերջիններս զարմանքով նայում էին Ռոսիի գործողություններին: