Իրանցի գրոսմայստեր Էհսան Գաեմ Մագհամին նոր ռեկորդ է սահմանել` միաժամանակ խաղալով 614 խաղացողների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА-Новости-ն, հղում անելով իրանական Press TV հեռուստաընկերությանը:
Խաղերը սկսվել են երեկ, ավարտվել այսօր և տևել 25 ժամ 15 րոպե: Նա 590 խաղատախտակներում հաղթանակ է տարել, 16 պարտիա ավարտել ոչ-ոքի և միայն 8 անգամ պարտություն կրել:
Այսպիսով, Մագհամին գերազանցել է անցած տարի իսրայելցի Ալիկ Գերշոնի սահմանած ռեկորդը: Նա միաժամանակյա խաղ էր անցկացրել 525 հակառակորդի դեմ: