Ինչպես հաղորդում է EGYnews-ը, Եգիպտոսի հարավային Ալ-Վադի Ալ-Գադիդ քաղաքում վերջին օրերին քաղաքացիների և ոստիկանների բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ, մոտավորապես 100 մարդ վիրավորվել է:
Բախումները սկսել են, երբ տեղի ոստիկանության պետը կրակ է բացել քաղաքի սրճարաններից մեկում, քանի որ քաղաքի բնակչությունը ոստիկանության գործողություններից բողոքել էր Եգիպտոսի ներքին գործերի նախարարություն:
Դրանից հետո տեղի բնակչությունը հարձակվել է ոստիկանության վրա, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որի հետևանքով այրվել են ոստիկանական մեքենաներ: Հայտնի է երեք զոհի մասին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հունվարի 25-ից շարունակվում են փողոցային բողոքի ակցիաները: Ցուցարարների հիմնական պահանջը` գործող իշխանության հրաժարականն է: