Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Կովկասյան եռանկյունի – 3

Կովկասյան եռանկյունին ռուսական մուրճի եւ թուրքական սալի արանքում
Թուրքիայում քաղաքական կշիռ ձեռք բերած ու Մուստաֆա Քեմալի գլխավորած Ներկայացուցչական կոմիտեն դեռեւս 1920թ. սկզբին սեփական քաղաքականության Հարավային Կովկասին վերաբերող հայեցակարգը գծելիս որոշում էր կայացրել, ըստ որի` անհրաժեշտ էր «շտապ կապ հաստատել կովկասյան նոր կառավարությունների ու հատկապես մահմեդականների հետ, որպիսիք էին Ադրբեջանի եւ Դաղստանի կառավարությունները եւ պարզել նրանց դիրքորոշումը Անտանտի ծրագրերի կապակցությամբ»:
Միաժամանակ որոշումը արձանագրել էր, որ «եթե կովկասյան ժողովուրդները որոշել են մեր հանդեպ պատնեշ ծառայել, ապա համաձայնության գալ բոլշեւիկների հետ` հարձակողական համատեղ գործողությունները երկուստեք միավորելու նպատակով»:
Մեկ հարվածով Հարավային Կովկասին տիրելու բոլշեւիկյան ծրագրի տապալումից հետո, թուրքերի հետ համատեղ Կովկասը նվաճելու գաղափարը Խորհրդային Ռուսաստանի ծրագրերում պարարտ հող գտավ: Ամռան ամիսների ռուս-թուրքական ինտենսիվ բանակցությունների արդյունքում արդեն օգոստոսի 24-ին կնքվեց մի դաշնագիր, որը պետք է Բրեստ-Լիտովսկ պայմանագրի շարունակությունը դառնար, իսկ մի քանի ամիս անց վերափոխվեր Մոսկվայի պայմանագրի (16.03.1921թ.): Միաժամանակ համաձայնություն կայացվեց, ըստ որի` խորհրդային կառավարությունը հինգ միլիոն ռուբլու (ոսկով) չափով Թուրքիայի Հանրապետությանը ֆինանսական օգնություն էր հատկացնում Թուրքիայում հեղափոխական շարժումը (որի տակ առաջին հերթին հասկացվում էր «իմպերիալիստական Արեւմուտքի գործակալ» Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելը) հաղթական ավարտին հասցնելու համար: Գումարը միանգամից ուղղվեց թուրքական բանակը զինելուն:
1920թ. սեպտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվեց Արեւելքի ժողովուրդների 1-ին համագումարը, որին մասնակցում էին 37 ազգությունների 1891 պատվիրակներ` 26 երկրներից (հիմնականում իսլամական): Համագումարի պատվավոր տեղերում էին նստած Մեծ Եղեռնի մի քանի կազմակերպիչներ (Էնվեր փաշա եւ այլն): Համագումարի կարեւոր նպատակներից էին Հայաստանի Հանրապետության նվաճման համար հող նախապատրաստելն ու գործողությունների ծրագիր մշակելը:
Համագումարում հանդես եկող բանախոսների ելույթների հիմնական մեխը հեղափոխական Արեւելքի արդար հասարակարգ կառուցելու ճանապարհին միջազգային իմպերիալիզմի գործակալ Հայաստանի «վնասակար» դերի վերհանումն էր: Սեպտեմբերի 4-ին համագումարը լսեց նաեւ Հայաստանի կոմկուսի պատվիրակների զեկուցումը «Հայաստանում տիրող դրության մասին»: «Անընդհատ ազգային պատերազմները… սպեկուլյացիան, գողությունն ու կաշառակերությունը, որոնք որոշակի սիստեմ եմ դարձել, բանվոր դասակարգի իրավազուրկ վիճակը եւ աղքատիկ ռոճիկը, անտանելի ծանր ռեժիմը բանակում, եւ այս բոլորը լինելով դաշնակների, սպեկուլյանտների ու մաուզերիստների կառավարության ծանր ճնշման հետեւանքը, իր հերթին անխուսափելի է դարձնում այդ կառավարության անկումը», – ասված էր զեկուցման մեջ:
Համագումարը Հայաստանի նվաճման գործողությունների ծրագիրը հանձնարարեց իր կողմից ընտրված Արեւելքի ժողովուրդների պրոպագանդայի եւ գործունեության խորհրդին: Վերջինիս նախագահությունը արդեն սեպտեմբերի 17-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմին ու ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմին ուղարկեց մի եզրակացություն, որտեղ մանրազնին ներկայացվում էր Հայաստանի Հանրապետության նվաճման ծրագիրը: «Ռազմական գործողությունները մեր կողմից ոչ մի լրացուցիչ ուժ չեն պահանջի: Ըստ էության, դրանք կիրագործվեն թուրքական էրզրումյան կորպուսի միջոցով: Մեր կողմից հարձակումը կլինի մոտավորապես ցուցադրական… Դիվանագիտական առումով Արեւմտյան Եվրոպայի հասարակության դժգոհության փոթորիկը դիմակայելու նպատակով Հայաստանի վրա հարձակումը պետք է իրագործվի հետեւյալ ձեւով. թուրքական զորքերը սկսում են հարձակումը Հայաստանի վրա, իսկ մենք մեր մամուլի եւ հրապարակայնության մյուս օրգանների միջոցով ահավոր աղմուկ ենք բարձրացնում Եվրոպայում, նոր հայ-թուրքական կոտորածների եւ դրանք մեկընդմիշտ կանխելու անհրաժեշտության մասին: Եվ այդ կոտորածներին վերջ տալու նպատակով մեր զորքերը Հայաստան են մտնում նրա զորքերի կողմից անպաշտպան մնացած արեւելյան սահմանից: Ազգայնական պատերազմը կանխվում է, եւ հաստատվում է խորհրդային իշխանություն: Այնուհետեւ մենք թուրքական զորքերը դուրս կբերենք Հայաստանի սահմաններից (որին թուրքերը կենթարկվեն անվերապահորեն), իսկ հայերի ու թուրքերի հետագա բախումը կանխելու համար մեր զորքերով կգրավենք հայ-թուրքական սահմանը: Այսպիսով, մենք արեւմտաեվրոպական պրոլետարիատի աչքում կհառնենք խաղաղարարի արտակարգ ազնիվ դերում, որը դեպի Հայաստան է շարժվել միայն նրա համար, որպեսզի վերջ դնի կոտորածներին եւ հայ ժողովրդի մնացած մասին փրկի վերջնական ոչնչացումից», – ասված էր եզրակացության մեջ:
Այս եզրակացությունը Մոսկվա փոխանցելուց երեք օր անց Բաքվում գտնվող ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամների ստորագրությամբ «Հույժ գաղտնի» մի հրահանգ շտապ ուղարկվեց նաեւ Հայաստանի կուսակցական բոլոր կազմակերպություններին, որտեղ բոլշեւիկներից պահանջվում էր թիկունքում, ռազմական գոտիներում ու հատկապես Կարսի գարնիզոնի զինվորների շրջանում ծավալել բանակը կազմալուծող լայն պրոպագանդա: Մասնավորապես, ժողովրդի մեջ ու բանակում հիմնական խնդիր էր դիտարկվում արմատավորել հետեւյալ մտայնությունները. «1. Թուրքիան այլեւս նախկին Թուրքիան չէ եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի: 2. Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է եւ պայքարում է իր ազգային ազատության համար` ընդդեմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի): 3. Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացում»: Միաժամանակ հրահանգում ասված էր. «Հայ բոլշեւիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի հանրապետական Հայաստանի պարտությունը արագացնելը, որով եւ կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է. 1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է. ա) կազմակերպել դասալքություն եւ ամեն կերպ խանգարել զորահավաքին, բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք, գ) չենթարկվել սպաների հրամաններին եւ հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց: 2. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասկյարը հեղափոխական ասկյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որեւէ գործողություն պարտված երկրի նկատմամբ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիզմի գործակալ դաշնակցականների տիրապետությունից…»:
1920 սեպտեմբերի 23-ին թուրքական 30 հազարանոց բանակն անցավ հարձակման: Քեմալականների արշավանքն ուղեկցվում էր կարմիր դրոշներով ու հեղափոխական լոզունգներով: Հայաստանի Հանրապետության լավ զինված ու հանդերձավորված ավելի քան 30 հազարանոց բանակի ոգին կոտրված էր եւ շուտով գրավվեցին Սարիղամիշն ու Կաղզվանը: Հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը:
«Մինչեւ թուրքական զորքերի մտնելը հայկական զորքերը խորապես համոզված էին, որ Կարսի վրա հարձակվող զորքերը բոլշեւիկներն են, որի պատճառով եւ իրենք դիմադրություն ցույց չտվին: Այդպիսի կարծիքի էր նաեւ Կարս քաղաքի աշխատավոր ժողովուրդը, որը բացարձակապես համոզված էր, որ կարմիր դրոշակի տակ հարձակվում է կարմիր Տաճկաստանի հեղափոխական բանակը: Բայց քաղաք թափված այդ զորքերը չխնայեցին ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին եւ ո՛չ էլ ծերերին… Չէին խնայում նույնիսկ կոմունիստներին, որոնք իրենց կոմունիստ լինելը ապացուցանող վկայականներն էին ներկայացնում: Տաճկական գազանություններին զոհ գնացին 6000 հայեր», – գրել էր ժամանակի թերթերից մեկը:
Նոյեմբերի 7-ին ընկավ նաեւ Ալեքսանդրապոլը: Պատերազմի ելքը որոշված էր, Հայաստանի Հանրապետության մահախոսականը` գրված: Եկել էր ռուսական հաշտարար միջնորդություն-միջամտության ժամանակը: Իսկ առավել դիպուկ` Հայաստանի Հանրապետության հուղարկավորությունը կատարելու եւ ժառանգությանը տեր դառնալու ժամանակը:
Հայաստանի Հանրապետության
կործանման պատճառները
Մերձբալթյան երեք երկրների օրինակը վկայում է, որ Խորհրդային Ռուսաստանի դեմ հնարավոր էր պայքարել 1920թ. սկզբին, երբ Հարավային Կովկասը դեռեւս առնված չէր երկու տարածաշրջանային տերությունների աքցանի մեջ: Նույն այս շրջանում Մերձբալթյան հանրապետությունները խոր հակադրության մեջ էին գտնվում բոլշեւիկյան Ռուսաստանի հետ: Սակայն սեփական պետական առաջնահերթությունների գիտակցումն ու դրսեւորած բավարար կամքը այս պետություններին հնարավորություն ընձեռեցին դուրս գալ բոլշեւիկյան մուրճի ճիրաններից: Արեւմուտքի հետ ռազմա-քաղաքական գործակցությունը եւ հատկապես 1920թ. հունվարին Գելսինգֆորսի խորհրդաժողովում Արեւմուտքի խորհրդով Լեհաստանի ու Ֆինլանդիայի հետ ինտեգրացիոն մարտավարության որդեգրումը Մերձբալթյան հանրապետություններին իրենց քաղաքական կշիռը մեծացնելու հնարավորություն ապահովեց: Վերջինս բավարար էր, որպեսզի Խորհրդային Ռուսաստանը հրաժարվի Լիտվան, Լատվիան ու հատկապես Էստոնիան նվաճելու քաղաքականությունից:
Նույն ժամանակ Հարավային Կովկասի հակամարտություններով լեցուն թնջուկի գոյությունը հնարավորություն չտվեց իրական գնահատել հարեւան տերություններից եկող վտանգի չափը: Իր գերմաքսիմալիստական տարածքային պահանջների շնորհիվ առաջին հերթին կործանվեց հենց Ադրբեջանի Հանրապետությունը: Հայաստանին նման իրավիճակում սեփական ինքնիշխանության պահպանման համար հարկ էր մի նոր սարդարապատյան ոգի հաղորդել արտաքին վտանգի դեմն առնելու համար: Սակայն դաշնակցական իրապես կոռումպացված կառավարությունը, երկրի թալանով տարված ֆեոդալական խան-խմբապետների կամքի տակ ճկված, ի զորու չէր հայության մեջ արտաքին նման վտանգի դեմ հավասարազոր քաղաքացիական կամքի ուժ ձեւավորել: Այդ բացը լրացրեց բոլշեւիկյան ագիտացիան եւ պրոպագանդան` ժողովրդի երբեմնի զորավոր կամքը ամբողջությամբ ոչնչացնելու միջոցով: Մեր օրերի համար որքան համահունչ է մի ամբողջ երկրի կործանմանը բերած բարքերի ու մարդկային հարաբերությունների ներկայացվող նկարագրությունը:
1918թ. նոյեմբերին Նոր Բայազետի գավառի Նորադուզ գյուղի բնակիչները բողոք են բարձրացնում Սեւանա լճից ու գետից աշնան ձկնորսության կապալը իրենցից խլելու եւ մասնավոր մարդկանց հանձնելու կապակցությամբ: «…Ծովից ու գետից այս աշնանը ձկնորսության կապալը մեր գյուղից խլվեց եւ տրվեց մասնավոր մարդկանց` չափազանց ցածր վարձով, միայն 35.000-ով: Մեր գյուղը պատրաստ էր դրանից էլ ավել տալու, բայց Նոր Բայազետի կուլակները եւ զոռբաները խլեցին մեզանից դեռ հնուց մեր եւ հարեւան յոթ գյուղերի ապրուստի գլխավոր միջոցը եւ հանձնեցին իրանց մարդուն` Մկրտիչ Աֆրիկյանին, որն իր մեջքի հետեւը ունենալով քաղաքագլխին` իր եղբորը, այժմ էլ 12 զինվոր է ուղարկել հսկելու, որ ծովից գողություն չլինի: Այս նոր տնտեսական ճնշումը նպաստեց մեր գյուղացիների արտագաղթին, թեեւ ճանապարհները դեռ ամբողջապես չեն բացվել, բայց մեր գյուղից ամեն օր մի քանի ընտանիք եւ առանձին մարդիկ են գնում Թիֆլիս ու Ռուսաստան աշխատանք գտնելու: «Սովից կմեռնենք» ասում են բոլորը եւ հուսահատական դրության մեջ դրսից մի լույս ծագելուն են սպասում»:
Այսպես կործանվում էր Հայաստանի Հանրապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում