Հանրապետության տարածքում` հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրևներ և կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 4-6, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով:
Երևանում` հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: