Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բրյուսել կատարած իր երկօրյա այցի ժամանակ հանդիպումներ է ունենալու Եվրամիության առաջին դեմքերի հետ:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են Սաակաշվիլիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հանդիպումը:
Սաակաշվիլին արդեն հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ինչպես նաև Եվրոպական ազգային կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսի հետ, ում անձնական հրավերով նախագահը կմասնակցի կուսակցության հունիսի 28-ին կայանալիք վեհաժողովին: