Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Ամբերին Զաման. «Պատկերացնենք, որ Էմիր Կուստուրիցան ոչ թե սերբ, այլ թուրք ռեժիսոր է»

Մի քանի օր է, ինչ թուրքական մամուլում տարբեր մեկնաբանություններ են արվում աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի մասին, ով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի, հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուի, ինչպես նաև մի շարք թուրք քաղաքական գործիչների ոչ քաղաքակիրթ պահվածքի հետևանքով հրաժարվել էր Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնին մասնակցելուց եւ հեռացել էր Թուրքիայից: Թեմային անդրադարձել է նաեւ հայտնի թուրք վերլուծաբան, «Էկոնոմիստ» եւ «Հաբերթուրք» պարբերականների հոդվածագիր Ամբերին Զամանը:
«Մի պահ պատկերացնենք, որ Էմիր Կուստուրիցան ոչ թե սերբ, այլ թուրք ռեժիսոր է եւ հրավիրվել է Ֆրանսիա` մի կինոփառատոնի մասնակցելու համար: Ֆրանսիայի հայկական արմատներով մշակույթի նախարարն էլ հայտարարի, թե «այդ անձն արհամարհում է 1915թ. իրադարձությունները: Օսմանյան կայսրությունը, առանց հաշվի առնելու կին, երեխա, տարեց, Անատոլիայում բնակվող գրեթե բոլոր հայերին կա՛մ անապատները քշեց, կա՛մ սպանեց: Անապատներ քշված բազմաթիվ հայեր մահացան սովից և ծարավից: Ճանապարհներին հազարավոր կանանց բռնաբարեցին: Թալանեցին հայերի ունեցվածքը: Եկեղեցիները վերածեցին ախոռների: Ես չեմ մասնակցի այն կինոփառատոնին, որին նա է մասնակցում»: Հետաքրքիր է իմանալ, թե նման հայտարարությունից հետո մենք ի՞նչ էինք մտածելու»,- հարցնում է Ամբերին Զամանը` կոշտ քննադատության ենթարկելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային` արվեստը քաղաքականությամբ պայմանավորելու համար:
«Կարող եք կիսել կամ չկիսել Կուստուրիցայի հայացքները, սակայն նա Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին հրավիրվել էր ոչ թե իր քաղաքական հայացքների համար, այլ որպես արվեստագետ: Այդ պատճառով մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի այն հերքումները, թե ինքն արվեստը չի շաղկապում քաղաքականությանը, պարզապես զավեշտալի են հնչում»,- գրում է թուրք վերլուծաբանը` հիշեցնելով Թուրքիայում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի դեմ կազմակերպված արշավը: «Բա, մենք շատ քաղաքակիրթ եւ զգացմունքային ենք… Մեզ տանջում են Բոսնիայի, Գազայի բռնությունները: Սակայն հենց հարցը հասնում է մեր երկրում տեղի ունեցած կոտորածներին, իրավիճակը կտրուկ փոխվում է: Օրհան Փամուքին դավաճան հայտարարեցին միայն այն պատճառով, որ վերջինս խոսել էր հայերի և քրդերի հետ տեղի ունեցած աղետների մասին: Գրքերը հավաքում ու այրում են: Քրդական մշակույթին սատար կանգնող Ահմեդ Քայան հասարակական Լինչի դատաստանի է ենթարկվում։ Իրականում մի շարք արվեստագետների անցյալին նայելիս միշտ էլ կարելի է տեսնել մութ անկյուններ։ Իսկ դրա ամենավառ օրինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր, գերմանացի գրող Գյունտեր Գրասն է: Վերջինը խոստովանել է, որ ժամանակին համակրել է նացիստներին»,- գրում է Ամբերին Զամանը` ընդգծելով, որ ինքը չի զարմանա, եթե Էմիր Կուստուրիցան այս դեպքերից հետո ֆիլմ նկարահանի Հայոց ցեղասպանության մասին:
«Կուստուրիցան էլ Էրթուղրուլ Գյունային կարող է տալ հետևյալ հարցը. «Որպես Թուրքիայի մշակույթի նախարար` ինչո՞ւ եք լռում քրդերենի դեմ կիրառվող սահմանափակումների մասին»: Իրականում շատ բաներ կարելի է հարցնել: Մեր իշխանությունները, ովքեր գրկաբաց ընդունում են հարյուր հազարավոր սուդանցիների մահվան համար պատասխանատվություն կրող Սուդանի նախագահ Օմեր էլ Բեշիրին, ում ձերբակալելու մասին որոշում է կայացրել Միջազգային քրեական դատարանը, չեն կարողանում հասկանալ, թե որքան անհետևողական են գործում Կուստուրիցային բոյկոտելիս: Սակայն վստահ եղեք, միջազգային հանրությունն ամեն ինչ շատ լավ հասկանում է»,- եզրափակում է հայտնի թուրք վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում