Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե չլիներ Մարտի 1-ը, Ռուբեն Հակոբյանն այլ դիրքորոշում կունենար

«Առաջին լրատվական»-ը նախկին դաշնակցական, այժմ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե 1998 թ. և 2003 թ., երբ Դաշնակցությունը սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, ինչի շնորհիվ էլ նա դարձավ ՀՀ նախագահ, չէ՞ր մտածում, որ Լեռնային Ղարաբաղի նախագահին Հայաստան բերելով՝ թուլացնում են Լեռնային Ղարաբաղի դիրքերը բանակցություններում: Ինչո՞ւ է Ռուբեն Հակոբյանն այսօր բարձրաձայնում այդ մասին:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այն ժամանակ էլ ինքը եղել է այն կարծիքին, որ ԼՂ նախագահին ՀՀ վարչապետ նշանակելը թուլացնում է Լեռնային Ղարաբաղի դիրքերը միջազգային դիվանագիտական ասպարեզում: Եվ դա, ըստ Ռ. Հակոբյանի, եղել է իրենց կուսակցության դիրքորոշումը:

«Կարող եք ընթերցել այն ժամանակվա մամուլը և համոզվել»,- խորհուրդ տվեց նա: Թե ինչու Դաշնակցությունը հետագայում պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում, Ռուբեն Հակոբյանը դա բացատրեց «այն ժամանակ տեղի ունեցող պրոցեսով, որն իր կարգավորելու շրջանակներից դուրս էր»:

Հետո էլ հավելեց, որ, եթե չլիներ Մարտի 1-ը, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մոտեցումները, թերևս, այդպիսին չլինեին:

«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց նաև, թե ինչպես է պատահել, որ բարոյականությունից խոսող և Ռոբերտ Քոչարյանի ձևավորած մաֆիոզ, կոռումպացված խորհրդարանը քննադատող Ռուբեն Հակոբյանը նախկինում համաձայնել է նույն Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք հյուպատոս աշխատել Սանկտ Պետերբուրգում:

«Ես դիվանագիտական աշխատանքի եմ անցել 2000 թվականից: Գլխավոր հյուպատոսը ներկայացնում է տվյալ տարածաշրջանում պետության, հայ ժողովրդի, հայ քաղաքացու շահերը, զբաղվում է տնտեսական և մշակութային համագործակցությամբ: Կարծում եմ` հասկանալի է քաղաքական հարցերի շրջանակը. ներքաղաքական հարցերին ես չեմ անդրադառնում: Այդ ընթացքում ես սառեցրել էի իմ կուսակցական գործունեությունը»,- մեր հարցին այսպես պատասխանեց նախկին դաշնակցական գործիչը:

Հետո նա հավելեց, որ իրեն հյուպատոս է նշանակել ՀՀ արտգործնախարարը, ինքը մինչ այդ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, և իրեն Ռոբերտ Քոչարյանը չի ընտրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում