Ձողափայտով թռիչքների Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևան հայտարարեց, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերին կնախապատրաստվի հուլիսի 10-ից` մասնակցելով Ֆրանսիայի Ռուան քաղաքում կայանալիք մրցաշարին:
Իսինբաևայի խոսքերով այդ որոշումը կայացվել է մարզչի հետ համատեղ, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացվի տեխնիկայի բարելավմանը:
«Մարզումներս լավ են ընթանում, բայց ինձ փոքր-ինչ ավելի ժամանակ է հարկավոր, որպեսզի հասցնեմ ինչպես հարկն է նախապատրաստվել Լոնդոնի Օլիմպիական խաղերին»,- Իսինբաևային մեջբերում է Р-Спорт-ը: