Իտալական Mediaset Italia1 հեռուստաալիքի պնդմամբ` «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը 2014 թվականին կդառնա «Ֆերարի»-ի պիլոտ Ֆերնանդո Ալոնսոյի թիմակիցը: Պայմանագիրը կգործի 3 տարի:
Նշվում է նաև, որ 2013 թվականին Ալոնսոյի թիմակիցը կլինի կա՛մ Ֆելիպե Մասան, եթե բարելավի իր արդյունքները, կա՛մ «Ռեդ Բուլ»-ի ներկայացուցիչ Մարկ Ուեբերը:
Մասան կամ Ուեբերը «Ֆերարի»-ում կաստանան 5 մլն եվրո տարեկան աշխատավարձ, իսկ Ֆետելը` 15 մլն: