Wednesday, 24 04 2024
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

Գենետիկորեն հոգնած ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Արսեն Բոբոխյանը
– Որպես հնագետ՝ ինչ եք կարծում, ի՞նչն է պատճառը, որ ներկայումս հին ազգերը ձախողում են, իսկ նորերը հաջողությունների հասնում: Ստացվում է՝ մենք ամենահին բայց միեւնույն ժամանակ վատ քրիստոնյան ենք: Ինչո՞ւ:
– Շատ լավ հարց եք տալիս: Ինչպես մարդը, այնպես էլ յուրաքանչյուր ժողովուրդ ունի գոյության որոշակի ժամանակամիջոց: Եվ ինչպես մարդու կյանքը բաղկացած է մանկությունից, երիտասարդությունից, ծերությունից, այնպես էլ ժողովուրդը ապրում է այդ բոլոր փուլերը եւ ինչ-որ պահի ծերանում է: Հետեւապես յուրաքանչյուր ժողովուրդ պետք է պատրաստ լինի մեռնելու: Բայց կան ժողովուրդներ, որոնք մեռնում եւ հարություն են առնում, դրանք ուժեղ ժողովուրդներն են: Ժողովուրդը պետք է պատրաստ լինի մեռնելուն: Գուցե մենք գենետիկորեն հոգնած ենք, եւ դրանում է մեր խնդիրը:
– Եվ ինչպե՞ս է դրսեւորվում այդ գենետիկորեն հոգնած վիճակը:
– Դրսեւորվում է սեփական իրականության նկատմամբ անտարբերության միջոցով, այդ իրականությունը կարող է լինել մեր պատմությունը, պետությունը, ամեն արժեքավորը:
– Այսինքն՝ մենք պետք է ուժ ունենանք, որ հարությո՞ւն առնենք, իսկ ի՞նչ կտա դա մեզ:
– Մենք նորովի ոտքի կկանգնենք: Ամենակարեւոր պահերից մեկն այն է, որ մենք երկրագործ ժողովուրդ ենք, իսկ եթե երկրագործները մի տարածքում երկար են ապրում, լճանում են: Դրա համար, երբ քոչվորները գալիս են, նրանք, ովքեր բնությանը շատ ավելի մոտ են, եւ նրանք, ովքեր ավելի ակտիվ են, հեշտությամբ կարողանում են երկրագործներին նվաճել: Հայաստանից դուրս գալու երեւույթի մեջ նաեւ այդ պահը կա. գուցե մենք լճացած ենք մեր տարածքում եւ փորձում ենք դուրս գալ այդ կենսական/առանցքային տարածքից եւ փրկել ինքներս մեզ:
– Գիտեմ, որ յոթ տարի շարունակ ապրել, սովորել եւ ատենախոսությունը պաշտպանել եք Գերմանիայում: Ի՞նչը ստիպեց վերադառնալ, մանավանդ որ` հնարավորություն էր ստեղծված մնալու համար:
– Արմատներն են կապում, ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ, քանի որ գիտակցում եմ իմ գոյությունն ու անհրաժեշտությունը Հայաստանում:
– Ինչպե՞ս գալ այն գիտակցության, որ մեզ առողջ գլուխներ են պետք եւ ոչ թե ասենք` Սովետական Միությունից մնացած, վաղուց արդեն դեկորացիա դարձած «մտավորականներ»:
– Ամեն ինչի կարելի է գալ կրթության միջոցով: Պետք է սերունդներ դաստիարակվեն ոչ թե կեղծ հայրենասիրությամբ, ինչը, ըստ էության, հիմա արվում է, այլ ավելի հանդարտ կերպով, լուրջ սերունդ կրթվի, որը կարիք չի ունենա ինչ-որ մի բան ցույց տալու. պետք է մարդկանց վերաբերմունքը փոխվի շրջապատի եւ երկրի նկատմամբ: Պետք է մանկապարտեզից սկսած սեր սերմանվի երկրի, հողի, պետության, անցյալի, մարդկանց, շրջապատի նկատմամբ: Այսօր Հայաստանում մարդկանց մեջ վստահությունն է բացակայում, դա պետք է վերականգնվի, թիմային աշխատանքը խրախուսվի, ինդիվիդուալիզմը հնարավորինս քչացվի եւ ընդհանուր համագործակցության մթնոլորտ ստեղծվի:
– Այսօրվա հայը այն օրվա հայից ինչո՞վ է տարբերվում, այսօրվա հայը քրեաօլիգարխիա է տեսնում եւ պատկերացնում է, որ լավ տղան կամ փեսացուն պետք է լինի օլիգարխ:
– Պետք է առաջին հերթին հասարակության իդեալը փոխել: Խնդիրը նրանում է, որ շատ բաներ միայն այսօրվան բնորոշ չեն, դրանք մեր մեջ կան ի սկզբանե: Օրինակ՝ եթե Խորենացու «Ողբը» համեմատենք այսօրվա իրավիճակի հետ, շատ ընդհանրություններ կգտնենք: Սրանք մշտական պրոբլեմներ են: Պետության գերխնդիրը այդ պրոբլեմներին ծանոթ լինելն է ու դրանք հաղթահարելու մեխանիզմները մշակելը:
– Շատերը հստակ ասում են, որ մեր փրկությունը եվրոպական արժեքներին ինտեգրվելն է:
– Անկեղծ ասած, ես չեմ ձգտում ո՛չ Եվրոպա, ո՛չ էլ Ասիա, ես ձգտում եմ ինքս ինձ, դեպի իմ ներքին համակարգը, ի վերջո, ի՞նչ կապ ունի Եվրոպան Հայաստանի հետ: Ընդհակառակը, եթե ինչ-որ տեղ պետք է ձգտել, ես ձգտում եմ դեպի Կովկաս: Հայաստանը կովկասյան մշակութային աշխարհի մասն է, եւ մենք պետք է ձգտենք առաջին հերթին մեր հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալ, փորձենք մեր տարածաշրջանում ստեղծել մի միջավայր, որում մեզ լավ ենք զգալու, ոչ թե գնանք այստեղ, այնտեղ եւ ամենուր:
Տեսեք, հնագիտությունը Հայաստանի համար ահռելի մեծ պոտենցիալ է, բայց զուտ չգիտակցված պոտենցիալ է, որովհետեւ հնագիտություն ասվածը մեր իրականության մեջ առանձնապես հարգված չէ: Դա նշանակում է, որ մտավոր աշխատանքն այսօր գրեթե չի գնահատվում:
– Սակայն մենք դեռ «հայոց աշխարհ» ենք կառուցում, ճոպանուղի եւ այլն, խոսում ենք գիտության մեջ մեր զարգացումներից:
– Չէ՛, մենք դեռ շենքեր ենք կառուցում, բայց առանց հիմքի: Պետությունը նախ ինքը պետք է ստեղծվի, որի հիմքի վրա էլ պետք է այդ շենքը կառուցվի: Պետք է ձեւավորվի գիտակից մարդկանց միջավայր, որը համակարգ ունի, արժեքներ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում