Ջեյմս Ալենի տեղեկացմամբ` հանրահայտ Angry Birds խաղի ստեղծող Rovio ընկերությունը թողարկել է հավելվածի նոր տարբերակը, որի հերոս է դարձել «Քեթերհեմ»-ի ավտոարշավորդ Հեյկի Կովալայնեն:
Նոր հավելվածը կոչվում է Angry Birds Heikki, և խաղի մակարդակներից յուրաքանչյուրը կազմված է «Ֆորմուլա-1»-ի օրացույցի 12 տարբեր մրցուղիներից: Առաջին մակարդակը ստեղծվել է «Սիլվերսթոուն»-ի հիման վրա:
Հավելենք, որ մակարդակները հետզհետե հասանելի կլինեն 2012 թվականի Գրան պրիների նախօրեին: