Միգրացիոն վարչության պետ Գագիկ Եգանյանը այսօր ԱԺ քննարկման ներկայացրեց 2010 թվականին Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է առանց թույլտվության Չեխիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետվերադարձի կազմակերպման գործընթացին: Գագիկ Եգանյանի խոսքերով, սա նման բնույթի 12-րդ համաձայնագիրն է: