Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Սիրիահայ համայնքի գոյությունը լուրջ վտանգի տակ է. Վարդան Օսկանյան

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն ընդունեց, որ երկիրը պատերազմական վիճակում է:

Խոսքը բնականաբար քաղաքացիական պատերազմի մասին է: Հաշվի առնելով Սիրիայի էթնիկ և կրոնադավանական կառուցվածքը, ինչպես նաև ուժերի դասավորությունը այս պահին, շատ լուրջ վտանգ կա, որ այնտեղ իրոք լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվի:

Սիրիայում այսօր մոտ 60 հազար հայ է ապրում, որից 45 հազարը՝ Հալեպում: Հալեպի հայ համայնքը «մայր համայնք» է կոչվում, որովհետև Ցեղասպանությունից հետո կազմավորված առաջին համայնքն է եղել, որտեղից հետագայում ճյուղավորվել են տարբեր այլ համայնքներ Մերձավոր Արևելքում և այլուր: Առաջին օրվանից համայնքը ոչ միայն գոյատևել է, այլև բարգավաճել և դարձել Սփյուռքի ամենակենսունակ և հյուրընկալ հայկական կենտրոններից մեկը: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սիրիահայերը, հատկապես՝ Հալեպի համայնքը, միշտ եղել են առաջատար դիրքերում:
Այսօր սիրիահայ համայնքի գոյությունը լուրջ վտանգի տակ է: Անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն:

Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հատկապես Հայաստանի անկախությունից հետո հայաստանցի պաշտոնյաների, մտավորականների, գեղարվեստական խմբերի և առևտրականների այցելության ամենասիրված, հաճելի և շահավետ վայրերից մեկն է եղել Հալեպը:

Լինելով հալեպցի՝ ես բնականաբար կապի մեջ եմ այնտեղի ընկերներիս և հարազատներիս հետ: Երեկ մի զրույցի ընթացքում իմացա, որ վերջին առնվազն ութ ամիսների ընթացքում Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելել Հալեպ կամ Սիրիա: Մի խոսքով՝ համայնքը թողնված է սեփական հույսին: Հալեպի միությունները, կազմակերպությունները, համայնքն ընդհանրապես իրենց թիկունքում չեն զգում հայրենի պետության զորակցությունը:

Ես կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց այս թերացումը պետք է շատ արագ ուղղել, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է, և համայնքը չգիտի՝ իրեն ինչ է սպասում: Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի:

Նախ, Անվտանգության խորհրդի նիստ պետք է հրավիրի և կողմնորոշվի, թե զարգացումների ինչ սցենարներ կարող են լինել և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ինչ աջակցություն կարելի է տրամադրել Սիրիայի հայ համայնքին:

Երկրորդ, առանց որևէ հրապարակայնության՝ նախագահի կողմից լիազորված անձ պետք է մեկնի Հալեպ, համախմբի այնտեղ գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական հարանվանությունների առաջնորդներին, լսի նրանց, որի արդյունքում համատեղ ծրագիր պետք է մշակվի ոչ ցանկալի զարգացումների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու և համայնքի վնասները նվազագույնի հասցնելու համար:

Հայաստանի պետությունն իրավունք չունի հապաղել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում