Այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ևս անդրադարձավ հինգօրյա աշխատանքային ռեժիմը վեցօրյա աշխատանքային ռեժիմով փոխարինելուն:
ՀՅԴ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը, արձագանքելով ելույթին, նշեց, թե ինչ անեն, որ մի օր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական գնահատական տա օրենքի այն փոփոխություններին, որոնք շահագործման են ենթարկում քաղաքացիներին:
Հակոբ Հակոբյանը նկատեց, որ օրենքի փոփոխությամբ քաղաքացիները շահագործման չեն ենթարկվի: