Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հ.Սասունյան. Սփյուռքը ներկայացված կլինի Հայաստանի Սենատում

Սույն թվականի հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, մի նոր օրենսդրական վերին պալատ` Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին: 
Այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամբողջ Հայկական աշխարհում, իսկ արձագանքը միանշանակ չէր: Իշխանամետ շրջանակները մեծ ոգևորությամբ ողջունեցին այս առաջարկը, մինչդեռ ընդդիմադիրները խստորեն քննադատեցին: Ըստ իս, թե’ գովասանքը, և թե’ քննադատությունը վաղաժամ էին, քանի որ Նախարարի հայտարարությունը միայն որոշ մանրամասներ էր պարունակում առաջարկվող Սենատի մասին:
Հետաքրքիր է, որ չնայած նախագահ Սարգսյանի` Սենատ ստեղծելու մտադրության մասին նախարար Հակոբյանի հայտարարությանը, Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը նախազգուշացրեց, որ սա բազմաթիվ առաջարկներից մեկն է, և որը լուրջ քննարկման կարիք ունի: Նա հավելեց, որ Սահմանադրության փոփոխությունը բարդ և երկարատև ընթացակարգ է: Մեկ շաբաթ անց, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ավելի նսեմացրեց Սփյուռքի նախարարի հայտարարությունը, նշելով, որ այն չի քննարկվի մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ավարտը` կապված օրենսդիր մարմնի հագեցած օրակարգի հետ:
Այս նախնական փուլում կարելի է միայն հարցեր տալ` ելնելով Սփյուռքի նախարարի պնդումներից, որ նախքան առաջարկվող Սենատի կառուցվածքի և պարտավորությունների վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, լայն խորհրդակցություններ են ծավալվելու Հայաստանում և Սփյուռքում:
Ահա մի շարք հարցեր, որոնք պետք է հաշվի առնվեն անհատների, կազմակերպությունների և կառավարության պաշտոնյաների կողմից, նախքան ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն ու Սենատ ստեղծելը.  
• Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ կլինեն իրենց օրենսդիր մարմնում Սփյուռքի հայերի ներկայությունից, թե՞ կդիտեն որպես օտարերկրյա քաղաքացիներ, չնայած նրանց հայ լինելուն, որոնք միջամտում են իրենց ներքին գործերին:
• Արդյո՞ք Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի ընտրված ներկայացուցիչների ընդգրկումը Սենատում չի դիտվի որպես Սփյուռքի վրա Հայաստանի իշխանությունների անհարկի ազդեցության փորձ:
• Ինչո՞ւ չի կարելի Սփյուռքի հայերին ընդգրկվել գոյություն ունեցող Խորհրդարանում` Սենատ ստեղծելու փոխարեն:
• Ինչպիսի՞ն կլինի Սենատի օրենսդրական լիազորությունը, և այն ինչո՞վ կտարբերվի գործող Խորհրդարանից:
• Քանի որ հայերի մեծամասնությունը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, արդյո՞ք առաջարկվող Սենատը բաղկացած կլինի ավելի շատ Սփյուռքի ներկայացուցիչներից, քան հայաստանցիներից:
• Ինչպե՞ս են ընտրվելու սենատորները: Արդյո՞ք նրանք ընտրվելու են հասարակության, թե՞ նշանակվելու են Կառավարության կամ խոշոր կազմակերպությունների կողմից: Եթե՞ նրանք ընտրվելու են, ապա ինչպիսի՞ն է լինելու ընտրողների և թեկնածուների ընտրական արարողակարգը, ո՞վ է սահմանելու չափանիշները, և ո՞վ է կազմակերպելու ընտրությունները:
• Այն դեպքում, երբ որոշվի, որ սենատորները պետք է ընտրվեն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար:
• Արդյո՞ք կարող են Սփյուռքի սենատորները պահպանել իրենց ներկա քաղաքացիությունը, ընդունել երկքաղաքացիություն, թե՞ ստիպված են հրաժարվել օտարերկրյա քաղաքացիությունից:
• Արդյո՞ք Սփյուռքի անդամները պարտավոր են տեղափոխվել Հայաստան` մշտական նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ նրանք պետք է Հայաստան գան կարճ ժամանակահատվածների համար` մասնակցելու միայն համահայկական հարցերին նվիրված ժողովներին:
• Կա՞ն արդյոք ծրագրեր` համեմատական ուսումնասիրություն կատարելու օտար երկրների օրենսդիր մարմինների մեջ այլ ժողովուրդների սփյուռքների ներկայացուցիչների մասնակցության մասին:
• Արդյո՞ք Սփյուռքի անկախությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար ավելի նպատակահարմար չէր լինի ստեղծել Սփյուռքի առանձին կառույց, ինչպես ես առաջարկել էի անցյալ տարվա նոյեմբերին, Հարավային Կալիֆորնիայում կայացած համաժողովի ժամանակ: Ամբողջ աշխարհի հայկական համայնքները կընտրեին իրենց ներկայացուցիչներին համահայկական կառույցում, որն էլ հետագայում պատվիրակներ կընտրեր իր շարքերից` Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցելու համար:
• Արդյո՞ք զուտ պատահականություն էր, որ ՀՅԴ առաջնորդները Սենատ ստեղծելու գաղափարը, որը պետք է ընդգրկի Սփյուռքի ներկայացուցիչներին, հրապարակայնորեն քննարկեցին Սփյուռքի նախարարի վերջին հայտարարությունից շատ ավելի վաղ: Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ն անմիջապես իր աջակցությունը հայտնեց այս նախաձեռնությանը, մինչդեռ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ արտահայտվեց դրան, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը սույն առաջարկն անվանեց «անհեթեթություն»:
Ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը վերջիվերջո ընդունեց, որ անհրաժեշտ է Սփյուռքի հայերին ընդգրկել համահայկական որոշումներ կայացնելու գործընթացներում և կառույցներում: Սակայն, նախքան վճիռ կայացնելը, խելամիտ կլինի սպասել և տեսնել, թե Հայաստանի ղեկավարները կոնկրետ ինչ մտադրություն ունեն` Սփյուռքի ներկայացուցչությունն առաջարկելով նոր Սենատում: Վերջնական որոշումը պետք է բացառապես հիմնված լինի այն բանի վրա, թե արդյոք այս կամ որևէ այլ միջոցառում բխում է հայերի շահերից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում