ՆԱՏՕ-ի խորհուրդը չի քննարկել համատեղ պաշտպանության սկզբունքի մասին Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը՝ կապված Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից թուրքական ինքնաթիռին հարվածելու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դաշինքի 28 անդամ երկրների դեսպանների մակարդակով տեղի ունեցած արտահերթ հանդիպումից հետո:
«Մենք չենք քննարկում 5-րդ հոդվածի գործարկումը»,- ասել է Ռասմուսենը լրագրողներին:










































