Եգիպտոսի նախագահի նախկին թեկնածու Ահմադ Շաֆիկը երեքշաբթի առավոտյան Կահիրեի օդանավակայանից մեկնել է Աբու Դաբի:
Եգիպտական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Շաֆիկն օդանավակայանում հայտնվել է թռիչքից կարճ ժամանակ առաջ և անմիջապես անցել vip-սրահ: Ըստ այդ տեղեկությունների՝ Շաֆիկի հետ երկիրը լքել են նաև նրա դուստրերը: Շաֆիկը կինը մահացել է նախագահական ընտրություններից առաջ՝ երկարատև հիվանդության պատճառով:
Հիշեցնենք. Եգիպտոսի ԿԸՀ-ն հունիսի 24-ին հրապարակեց ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի նախագահ է դարձել «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին: Դրանից հետո Շաֆիկն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել նորընտիր նախագահին:











































