Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լեգիտիմության վակուումի ճաքերը

Փետրվարի 8-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ հեռախոսազրույցը հատկապես հետաքրքրական է դառնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ֆոնին, որը հրապարակվեց փետրվարի 8-ին: Հետաքրքական է նաև այն, որ դրանից մեկ օր առաջ էլ «Ռեգնում» գործակալությունը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է և հանդիպումներ է ունեցել ռուսական ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ:

Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն այդ ֆոնին Դմիտրի Մեդվեդևից փորձել է պարզել, թե, ի վերջո, «արջն» ո՞ւմ ընկերն է` ի՞ր, թե՞ Քոչարյանի: Մյուս կողմից, կարծես թե առանց Քոչարյանի էլ Սերժ Սարգսյանը Մեդվեդևին ասելու այլ բաներ ուներ՝ կապված թե՛ Մյունխենում Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման մասին տեղեկատվություն հաղորդելու, թե՛ Հայաստանի մասին WikiLeaks-ի հերթական բացահայտումների հետ:

Թե ինչ է ասել Մեդվեդևը Սերժ Սարգսյանին, բնականաբար չի հաղորդվում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է միայն, որ քննարկվել են հայ-ռուսական համագործակցության հարցեր: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի առաջիկա գործողությունները կօգնեն մոտավոր պատկերացում կազմել Մեդվեդևի հետ զրույցի նրա բովանդակության մասին:

Եթե Սարգսյանը ներքին գործընթացներում ակտիվություն նախաձեռնի, ասենք՝ կադրային փոփոխությունների կամ հրապարակային որոշ հայտարարությունների տեսքով, դրանից հնարավոր կլինի ենթադրել, որ Մեդվեդևը նրան երաշխավորել է Քոչարյանի հարցում Ռուսաստանի առնվազն չեզոքությունը: Մյուս կողմից, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կտրուկ գործողությունների անցնի նաև հակառակ պարագայում` երբ Մեդվեդևը նրան հաղորդած լինի, որ ինքն ի զորու չէ երաշխավորել, որ, ասենք, Քոչարյանը ակտիվորեն չի աջակցվի Պուտինի շրջանակից:

Այդ դեպքում Սերժ Սարգսյանին կարծես թե այլ բան չի մնում, քան գնալ վա-բանկ, առավել ևս, որ կարծես թե հենց այդ ազդակներն է նրան փորձում հաղորդել Արևմուտքը, թեկուզ WikiLeaks-ի միջոցով: Անկասկած է, որ եթե Ռուսաստանը Սերժ Սարգսյանին չերաշխավորի ապահովագրություն Քոչարյանի իշխանական նկրտումներից, նա այդ «երաշխավորագիրը» կփորձի ստանալ Արևմուտքից:

Սակայն Սերժ Սարգսյանի ամենից խոցելի տեղը մնում է Հայաստանը: Ինչպես պարզվում է, նա ոչ միայն հանրային լեգիտիմություն չունի, այլ լուրջ կասկածի տակ է նաև նրա իշխանական լեգիտիմությունը: Իսկ նման դեպքում երևի թե Արևմուտքն էլ Սերժ Սարգսյանին չի կարող երաշխավորել ոչինչ: Աստիճանաբար կարծես թե ակնհայտ է դառնում, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարախաղացություն անելու և լեգիտիմության համընդհանուր վակուումն այդպիսով լցնելու Սերժ Սարգսյանի քաղաքականությունը լուրջ և տագնապալի ճաքեր է տալիս՝ ավելի ու ավելի մոտեցնելով Սարգսյանի «անկեղծության» պահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում