Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հայաստանում կա 38% չօգտագործվող վարելահող

«Ինչպես ճիշտ օգտագործել անտառի հնարավորությունները» ծրագրի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանը.

«Ծրագիրը, որը ես ներկայացնում եմ, իր բուն գործը կսկսի մայիս ամսից: Աշխատանքը պետք է սկսվի դպրոցներից, բակերից: Դպրոցները պետք է ունենան բուսաբանական լաբորիատորիաներ, գյուղամիջյան ճանապարհները նույնպես պետք է կանաչապատվեն: Գազի թանկացման հետ կապված ակտիվացել է փայտօգտագործման գործընթացը: Պետք է ծրագիր ունենանք, որ կտրված ծառերի փոխարեն տնկվեն նորերը»:

Բանախոսը նշեց, որ դպրոցականների հետ պետք է աշխատանքներ տարվեն, որ երեխաներն իրենք հասկանան և գնահատեն կանաչ տարածքների պահպանումն ու ճիշտ օգտագործումը. «Հայաստանում կան ծառատեսակներ, որոնք ոչնչացման եզրին են և գրանցված են «Կարմիր գրքում», օրինակ արջակաղնին, որը հատուկ տեսակի ծառ է»:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, մեր սակավահողության պայմաններում Հայաստանում կա 38% վարելահող, որը չի մշակվում և չի օգտագործվում։ «Բնության հարստությունը սերունդներին» հկ նախագահն առաջարկում է, որպեսզի ճիշտ օգտագործվի այն ամենը, ինչ բնությունը տվել է մեզ.

«Մենք այսօր այնպիսի ծառատեսակներ ունենք, որ աշխարհահռչակ կահույքագործական կազմակերպություններ պատրաստ են վճարել ցանկացած գումար, որպեսզի ձեռք բերեն այդ ծառատեսակի մշակված փայտը: Օրինակ՝ մեր հաճարենու համար ռումինական հայտնի կահույքագործական կազմակերպություններից մեկը պատրաստ է վճարել այն գումարը, որը մենք կասենք, սակայն նրանք պահանջում են միջազգային ստանդարտներին համապատասխան փայտ: Մեզ անհրաժեշտ են լավ սղոցարաններ»:

Ռուբեն Շախկյանի առաջարկած ծրագրի մասին տեղյակ են բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարությունները, ծրագրին աջակցում է Հանրային խորհուրդը: Ծրագրի առավելություններից մեկն այն է, որ ֆինանսական մեծ ներդրումներ չի պահանջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում