1987թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան վճռեց հունիսի 26-ն ամեն տարի տոնել որպես Թմրամիջոցների ու անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking)` որպես վճռականության նշան` ուժեղացնելու գործունեությունն ու համագործակցությունը`հանուն առանց թմրանյութերի չարաշահման հասարակության:
Որոշումն ընդունվել էր 1987թ. դեկտեմբերի 7-ին Թմրամիջոցհների կիրառմանն ու դրանց անօրինական շրջանառության չարաշահմանը նվիրված 1987թ. կայացած միջազգային համաժողովի խորհրդատվության հիման վրա:
Թմրանյութերի տարածման դեմ պայքարի պատմությունը կամ դրա շրջանառությույնն արգելելու փորձերն ունեն շուրջ մեկ տարվա պատմություն:
1909թ. փետրվարին Շանհայի ափիոնային հանձնաժողովի մասնակիցները, որոնց թվում էին 13 երկրների մասնակիցներ, փորձել էին ելք գտնել սահմանափակելու ասիական երկրներից թմրանյութերի տարածման գործընթացը, սակայն մինչ օրս այդ խնդիրը լուծված չէ:











































