Այսօր՝ հունիսի 26-ին, Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան ժամանելու է Իսպանիա: Այդ մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:
Դրոգբան ցանկանում է հանդիպել և բանակցություններ վարել «Բարսելոնա»-ի ներկայացուցիչների հետ` կատալոնական ակումբ տեղափոխվելու նպատակով:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի նախկին հարձակվողն արդեն պայմանագիր է ստորագրել չինական «Շանհայ Շենհուա»-ի հետ, որի կետի համաձայն, սակայն, ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կստանա, եթե իր ծառայություններով հետաքրքրված լինի «Բարսելոնա»-ն:
Հարկ է նշել, որ ավելի վաղ «կապտանռնագույններ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտնել է, որ Դրոգբան իր ծրագրերի մեջ ընդգրկված չէ:











































