Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Լավ է թեկուզ բեւեռացված, բայց բազմազան մամուլը

-Պարոն Նավասարդյան, առաջին անգամ ՀՌԱՀ հայտարարած մրցույթում «Ա1+» հեռուստաընկերությունն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել հանրության քվեները: «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, ի թիվս այլ` հանրությանը հայտնի գործիչների, ընդգրկված եք նաեւ Դուք: Ըստ Ձեզ` այս տարբերակը որքանո՞վ կարող է լինել արդյունավետ եւ հաղթելու շանս տալ հեռուստաընկերությանը:
-Գաղափարը, որ Հայաստանում պետք է ձեւավորվի հեռուստաընկերությունների կողմից հանրության պահանջարկը բավարարելու մեխանիզմ, շատ կարեւոր է: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ հանրային հեռուստառադիոընկերության ոլորտը իրականում հանրային դառնալու լուրջ խնդիրներ ունի: Բարեփոխումները, որոնք տեղի են ունենում այդ ոլորտում, ես տեխնիկապես հնարավոր չեմ համարում: Օրենսդրական կարգավորումը չի ապահովում այն մեխանիզմները, որոնք պետք են հանրության պահանջարկը բավարարելու համար: Հոգաբարձուների խորհուրդն առաջարկում է այլընտրանքային լուծում: Մասնավոր հեռուստաընկերությունը պատրաստակամություն է հայտնում, որ իր եթերի թեկուզ մի մասը տրամադրել հանրությանը: Շատ կարեւոր եմ համարում հանրությանն իրազեկելը, որ ժողովրդական հեռուստաալիք ունենալու համար պետք է վճարել: Եվրոպական շատ երկրներում, օրինակ` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Չեխիայում, Հունգարիայում, որտեղ կան հանրային հեռարձակողներ, հանրությունը հասցեագրված վճարումների միջոցով պահում է հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը: Այդ նույն մեխանիզմը պետք է փորձել կիրառել նաեւ Հայաստանում: Դա մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում շատ ավելի հեշտ է, իսկ Հանրային հեռուստաընկերության դեպքում` դժվար իրագործելի, որովհետեւ վերջինիս նկատմամբ կա վստահության պակաս:
-Իսկ ի՞նչ արձագանք է գտել «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնությունը:
-Գիտեմ քաղաքացիների, որոնք սկսել են կատարել վճարումներ: Եվ քանի որ վճարումները կամավոր են՝ որպես էքսպերիմենտ, կարծում եմ, որ այդ գաղափարի իրագործումը հետաքրքիր է: Այն թվային հեռարձակման ցանցը Հայաստանում, որ ստեղծվել է, սոցիալական փաթեթի դրսեւորումներ ունի իր մեջ, նշանակում է, որ մրցույթներն անցնում են ոչ թե առեւտրային սկզբունքներով, այլ նաեւ պետական, հանրային քաղաքականության իրականացման համատեքստում: Եվ եթե հանրային քաղաքականություն է իրականացվում այս մրցույթների միջոցով, հանրային պահանջարկի հանգամանքը պետք է հաշվի առնել:
-Եթե շուրջ ութ ու կես տարի է, ինչ «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկված է, չե՞ք կարծում, որ այդտեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք չկարողացան հասնել հաջողության նրան եթեր վերադարձնելու հարցում:
-Ես համաձայն չեմ, որ լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններն ինչ-որ բան պակաս են արել: Հենց միայն այն հանգամանքը, որ «Ա1+»-ը ութուկես տարի շարունակ եթերում չէ, սակայն նրա հարցը շարունակում է մնալ հրատապ, արժանանալ ուշադրության ինչպես մեր ներքին հասարակական կյանքում, այնպես էլ միջազգային հանրության կողմից, նշանակում է, որ մենք անընդհատ արծարծել ենք հեռուստաընկերության խնդիրը, տվել համապատասխան գնահատական: Մենք, կարծում եմ, բավարար ակտիվություն ենք ցուցաբերել այդ հարցում:
-Ձեր կարծիքով, պրոֆեսիոնալ չափանիշները հարգող լրագրողը կարող է այսօր գործող հեռուստաընկերություններում տեղ գտնել:
-Դժվար է, իհարկե: Այստեղ մենք կարող ենք որոշակի տարբերակում մտցնել լրագրողների եւ հեռուստաընկերությունների միջեւ: Օրինակ՝ մի բան է, երբ հարյուր տոկոսով հարմարվում են, ինչը նշանակում է այլեւս չլինել լրագրող: Այն գործունեությունը, որը ծավալում են հեռուստաընկերությունների այդպիսի աշխատակիցները, այլեւս չի կարելի համարել լրագրություն: Սակայն կա նաեւ մեկ այլ երեւույթ. լրագրողը, որպեսզի մնա պրոֆեսիոնալ դաշտում, գնում է որոշակի զիջումների եւ պահպանում է լրագրողական որոշ նորմեր` սպասելով ավելի լավ ժամանակների: Գնալով այդ ամենը պահպանելը, հարմարվողականությանը դիմադրելը շատ ավելի են դժվարանում:
-Շատ է խոսվում, որ ԶԼՄ-ներն էլ են բեւեռացված, ինչպես որ քաղաքական դաշտն է: Ձեր կարծիքով, մեր տիպի երկրներում կարո՞ղ են լինել այնպիսի ԶԼՄ-ներ, որոնք պահպանում են բազմակարծությունը:
-Սխալ է նույն պահանջները դնել հեռարձակողների եւ տպագիր մամուլի առջեւ: Հեռարձակողն օգտագործում է հաճախականություն, որի քանակը սահմանափակ է: Պետք է բաշխումը լինի այնպես, որ հասարակության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենց շահերը հեռարձակողներն արտացոլում են: Եթե այդ շահերը չեն արտացոլվում, ապա լրատվամիջոցները գործում են օրենքին, միջազգային ստանդարտներին եւ պրոֆեսիոնալ չափանիշներին հակառակ: Ինչ վերաբերում է տպագիր ԶԼՄ-ներին, նրանց ուղղված պահանջը, որ նրանք հաշվի առնեն բոլոր մոտեցումները,հիմնավորված չէ, որովհետեւ նրանք ուրիշի տեղը չեն զբաղեցնում: Թող վարվեն այնպես, ինչպես ճիշտ են համարում: Ինչպես արմատական ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ թերթերի գոյությունն արդարացված է: Այլ հարց է, որ ցանկալի է այնպիսի թերթեր ունենալը, որոնք արտահայտում են բազմակարծություն եւ աշխատում են ողջ հանրության համար: Եթե քաղաքական կյանքը բեւեռացված է, իսկ շուկան չի կարող ապահովել չեզոք մամուլի գոյությունը, այդ դեպքում տպագիր մամուլը ստիպված է հաշվի առնել քաղաքական կամ բիզնես-խմբերի շահերը: Բեւեռացված մամուլը քաղաքական-հասարակական կյանքի արտացոլումն է ընդամենը: Ցավոք, դժվար է պահանջելը, որ մամուլը չխախտի էթիկայի նորմերը, չտարածի ապատեղեկատվություն, որովհետեւ մեր երկրում պաշտպանված չեն մարդու իրավունքները: Մենք կազմել էինք էթիկայի վարքականոն, սակայն այն ընդամենը 42-ն էին ստորագրել, որոնց մեջ քիչ էին առաջատար լրատվամիջոցները:
-Իսկ հնարավո՞ր չէ, որ լրագրողական կազմակերպությունները դրամաշնորհների միջոցով լույս ընծայեն մի թերթ, որը կախված չի լինի քաղաքական համակարգից:
-Ես համարում եմ, որ ԶԼՄ-ների գործունեությունը պետք է ունենա բիզնես հիմքեր: Եթե դրամաշնորհը կօգներ, որ այս կամ այն թերթը մտներ շուկա եւ ինչ-որ ժամանակ անց գոյատեւեր առանց արհեստական սնուցման, կարելի էր այդ ուղղությամբ մտածել: Բայց այսօր ռիսկերը շատ մեծ են այդպիսի գործ նախաձեռնելու հարցում: Կարելի է միայն ինչ-որ ծրագրեր աջակցել: Ես կարծում եմ` լավ է, որ կա թեկուզ բեւեռացված, բայց բազմազան մամուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում