Ինչպես հաղորդում է FoxNews-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնականապես հրաժարվել է ծխելուց: Այս մասին հայտարարել է երկրի առաջին տիկին Միշել Օբաման: Ըստ Միշելի` նրա ամուսինն արդեն մեկ տարի է, ինչ հրաժարվել է այդ սովորությունից, քանի որ չի ցանկացել նաև վատ օրինակ լինել իր երկու դուստրերի համար:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Միշելը ճնշումներ է գործադրել ամուսնու վրա` հայտարարելով, որ չի մասնակցի Օբամայի նախընտրական քարոզչությանը, եթե նախագահը չհրաժարվի ծխելուց: