Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դաշնակցականները Իրանում փորձում են խլել ՀԲԸՄ-ի դպրոցները. «Արաքս»

«Արաքս» շաբաթաթերթը գրում է.

«Իրանի պետական շրջանակների, մամուլի եւ հանրային կարծիքի մօտ Մեծի Տանն կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառին Ամենայն հայոց կրօնապետ անւանելով Հայ առաքելական եղեղեցու նկատմամբ Հ.Յ.Դ.-ի սադրիչ գործունէութիւնից յետոյ, Դաշնակցութիւնը անցնող մէկ ամսւայ ընթացքում հետեւողական փորձեր է կատարում Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ.Բ.Ը.Մ.) «Մարի Մանուկեան» աղջկանց միջնակարգ եւ «Նւարդ Գիւլբենկեան» տղայոց տարրական դպրոցները իրեն ենթակայ դարձնել:

Դաշնակցութեան գովքը թմբկահարող իրանահայ «Հայելի» կայքէջը, Յունիս ամսւայ ընթացքում, Վ. Մ. կրճատւած ստորագրութեամբ, անյարգական եւ զրպարտիչ գրութիւնների շարան է տպագրել, Թեհրանում, տասնամեակների ընթացքում, հազարաւոր շրջանաւարտներ պատրաստած Հ.Բ.Ը.Մ. «Մարի Մանուկեան» դպրոցի հասցէին, դպրոցի կրթական մակարդակը հարցականի տակ առնելով, տեսչութեան եւ ուսուցչական կազմի գիտելիքների պաշարը անբաւարար համարելով եւ աշակերտների ծնողներին ընդվզումի, ընդհուպ մինչեւ իրանական կրթական նախարարութեան մօտ բողոքի մղելով:

Կայքէջը, անտեսել է, համայնքում յայտնի այն փաստը, որ թեհրանահայ միջնակարգ դպրոցներում սովորող հայ աշակերտներից ամենաշատը համալսարան են ընդունւել «Մարի Մանուկեան» դպրոցից, որի մասին խոստովանել է նոյնիսկ Թեհրանի դաշնակցական պաշտօնաթերթը` հիմք ընդունելով Թեհրանի Հայոց Թեմի (Թ.Հ.Թ.) Կրթական խորհրդի տւեալները:

«Հայելի» կայքէջը, Յունիսի 11–ին, 12–ին եւ 13–ին անհամեստօրէն եւ ապերախտաբար Հ.Բ.Ը.Մ.-ի, «Մարի Մանուկեան» դպրոցի Ծնողական խորհուրդի, ուսուցչական կազմի եւ տեսչութեան հասցէին գրել է. «Հայկական դպրոցներից հիմա շատ քննարկւող ու յատկապէս մեր դպրոցական աղջիկների՝ ոչ հայկական դպրոց ուղարկել սպառնացողներից մէկը Մարի Մանուկեան դպրոցն է՝ դպրոցի մակարդակի և տեսչութեան պատճառով»:

http://www.hyeli.net/index.php/kt/2340//// «Անցեալ տարւանից էր խօսւում, որ ուսուցիչների մակարդակը ցածր էր, տեսուչը բաւարար կերպով չէր կատարում իրեն յանձնարարւած աշխատանքը: Այդ առիթով տեղի ունեցան տարբեր հանդիպումներ և եզրակացութինը եղաւ այն, որ նոր տեսուչ պիտի նշանակւի: Որոշումն իրականացւեց՝ յոյս ունենալով, որ կը փոխւի ամէն ինչ, բայց այս նոր պայմաններում՝ էլի դժզոհութիւններ ծնողների կողմից և էլի անտարբերութիւն…»: «Ծնողական խորհուրդը կարող է նոյնիսկ դիմում կատարել Կրթադաստիարակութեան նախարարութեան պատկան կենտրոն՝ ուսուցչի կամ որևէ պաշտօնեայի փոփոխութեան համար: Մարի Մանուկեան դպրոցի պարագային, նման որևէ գրութեան կամ նամակի մասին տեղեկութիւններ չկան, ինչը զարմանալի է, յատկապէս երբ շրջող դժգոհութիւնների մեծ մասը հէնց ներկայ տեսուչի գուծունէութեան մասին են»:

http://www.hyeli.net/index.php/kt «Դպրոցի համար պատասխանատու Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը, պաշտօնեաները և Ծնողական խորհուրդը չկարողացան ելքեր գտնել, երևի որովհետև իւրաքանչիւրը իր ակնոցով է նայում դժւարութիւններին և արդիւնքի չեն հասնում»: «Ինչու՞ պիտի հասնենք այս մակարդակի, որ ծնողն ու աղջիկ աշակերտը դիմեն երբեմն նոյնիսկ անյայտ ծագումով, նեղ և անյարմար շէնքում հաստատւած դպրոցը՝ հրաժարւելով հայկական մեծ ու լուսաւոր դասարաններ ունեցող դպրոցից, հայկական մթնոլորտից և հայեցի դաստիարակութիւնից»:

http://www.hyeli.net/index.php/kt/2340//// ԹՀԹ Կրթական խորհրդի անդամ Թալին Բաղումեանի, 13 Յունիս 2012թ.-ի միեւնոյն կայքէջում տեղադրւած գրութիւնը փաստում է, որ այս ամբողջ աղմկարար, վարկաբեկիչ եւ պառակտիչ գրութիւնների հետեւում ովքեր են կանգնած: «Մարի Մանուկեան. հնարաւոր լուծում» վերնագրով գրութիւնում կարդում ենք. «Դպրոցը պատկանում է Հայկական Բարեգործական ընդհանուր միութեանը (ՀԲԸՄ):

Նիւթական խնդիրները, ներառեալ ուսուցիչների և պաշտօնեաների աշխատավարձերը և ապահովագրութեան մուծումները, շէնքի պահպանման և նորոգութիւնների ծախսերը, ու բնականաբար նաև աշակերտներից թոշակների գանձումը կատարւում է միութեան միջոցով: Հայ փոխտեսչի, ուսուցիչների և հայ պաշտօնեաների ընտրութիւնը ևս կատարւում է նոյն միութեան կողմից, որը, սակայն, հարկ եղած պարագային, դիմում ու ստանում է Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի տեսակէտը: Մի խօսքով, դպրոցի տէրն ու տիրականը Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնն է»: «Դպրոցների ծնողական խորհուրդները, լինելով դպրոցի ծնողների ներկայացուցիչը, պարտականութիւն ունեն հետևել իրենց փոխանցւած կամ հէնց Խորհրդի անդամներից որևէ մէկի միջոցով նկատւած այն խնդիրներին ու թերութիններին, որոնք կարող են բացասական ազդեցութիւն ունենալ դպրոցի ուսման մակարդակի վրայ: Ծնողական խորհուրդը կարող է նոյնիսկ դիմում կատարել
Կրթադաստիարակութեան նախարարութեան պատկան կենտրոն՝ ուսուցչի կամ որևէ պաշտօնեայի փոփոխութեան համար: Մարի Մանուկեան դպրոցի պարագային, նման որևէ գրութեան կամ նամակի մասին տեղեկութիւններ չկան, ինչը զարմանալի է, յատկապէս երբ շրջող դժգոհութիւնների մեծ մասը հէնց ներկայ տեսուչի գուծունէութեան մասին են»:

http://www.hyeli.net/index.php/kt Սփիւռքեան դժւարին պայմաններում, այս սադրիչ գործունէութեան մասին փաստերը Սփիւռքի եւ Հայաստանի հանրութեան սեփականութիւնը դարձնելուց յետոյ, անիմաստ ենք համարում խօսել Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի վերահսկողութեան ենթակայ դպրոցների կարգ ու կանոնի եւ կրթական վիճակի մասին, բաւարարւելով յիշեցնել միայն, որ աւելի քան մէկ տասնամեակ դաշնակցական նախարարին ենթակայ Հ.Հ. կրթական նախարարութիւնը, Հ.Հ. ամենակոռուպացւած նախարարութիւններից մէկն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում