2010 թ. դեկտեմբերին Հայաստանի բանկերում ներդրված են եղել 702.3 մլրդ դրամի ավանդներ, որոնք նախորդ ամսվա համեմատ աճել են 6.8%-ով: Սա երևում է ԿԲ այսօր հրապարակած 2010 թ. դեկտեմբեր ամսվա տեղեկագրից:
Այդ ավանդների մեծ մասը` 376 մլրդ դրամի չափով, արտարժութային ավանդներն են: Ոչ ռեզիդենտներից ավանդները (դրամով և արտարժույթով) կազմել են ընդամենը 115 մլրդ դրամ: