Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Ընդդիմությունը «կազմաքանդում» է բանդիտական համակարգը յուրովի

Երեկ Русский Репортер կայքը, որը WikiLeaks-ի ռուսաստանյան գործընկերն է, հրապարակեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հերթական փաստաթուղթը, որտեղ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատմում է Հայաստանում քրեական «ռազբորկաների» մասին, որոնք տեղի են ունեցել 2008թ. հոկտեմբերին:

WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հաղորդագրություններում Յովանովիչը, մանրազնին ներկայացնելով որոշ հանցագործություններ, փաստում է, որ 2008թ. հոկտեմբերին մեկը մյուսին հաջորդած սպանությունները թույլ տվեցին ընդդիմությանը Հայաստանն անվանել «քրեական պետություն»: Սա, ինքնին, բավական ուշագրավ փաստ է:
Ամենագլխավոր գնահատականը, որ ներառված է փաստաթղթում, հետևյալն է` ԱՄՆ դեսպանը ամրագրում է, որ անօրինականությունը նոր բան չէ Հայաստանում, հատկապես` քաղաքական, տնտեսական և քրեական ոլորտներում:

«Վերջին ժամանակներս ավելացել են հարկահանների և մաքսավորների սպանությունները: Միջադեպեր են տեղի ունենում օլիգարխների, գեներալների և նրանց երեխաների ու բարեկամների հետ: Այդ մարդիկ հաճախ սովորական քաղաքացիների հետ իրենց շփումներում իրենց վեր են դասում օրենքից»:

Ավելին` դեսպանը նոր երևույթ է համարում դիվանագետի և օտարերկրացու վրա հարձակումները: Դեսպանատան եզրակացության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների բնակարաններ էլ են թալանվել, սակայն դեսպանի տան վրա հարձակումը, որը հովանավորվում է կառավարության կողմից, արդեն չափից դուրս է: Դեսպանատունը հետևում է այսօրինակ դեպքերին և պարզելու է՝ արդյոք սրանք շարունակական բնո՞ւյթ են կրելու, թե՞ առանձին դեպքեր էին»:

Գնահատելով ԱՄՆ դեսպանի գաղտնի հաղորդագրությունները` գալիս ենք այն եզրահանգման, որ, փաստորեն, ընդդիմությունը` ի դեմս նրա առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, գործող ռեժիմի դեմ իր ամենօրյա հետևողական պայքարով հնարավորինս խոչընդոտում է, որ իշխանությունը մաքսիմալ կերպով կոծկի երկրում կատարված հանցագործությունները:

Այսինքն` ընդդիմությունը կարողանում է ոչ միայն այդ ինֆորմացիան հասցնել հանրությանը, այլև ստիպել, որպեսզի իշխանությունները ընկալվեն որպես դրանց համար պատասխանատուներ: Ճիշտ է, շատ դեպքերում դա առավելապես կրում է իմիտացիոն բնույթ, և տարբեր հանցագործություններ պարզապես կոծկվում են ու դրանց հիմնական մեղավորները չեն պատժվում: Իհարկե, սրանք բացահայտումներ էին նախևառաջ ամերիկացիների համար, դրանք մեր հանրության համար, խոշոր հաշվով, նոր բացահայտումներ չէին, ավելին` մեր հասարակությանը հայտնի է, թե ամեն մի հանցագործության հետևում ով է կանգնած:

Յովանովիչի գաղտնի հաղորդագրությունների այն հատվածը, որտեղ խոսք է գնում այն մասին, որ ավելացել են հարկահանների և մաքսավորների սպանությունները, միջադեպեր են տեղի ունենում օլիգարխների, գեներալների և նրանց երեխաների ու բարեկամների հետ, և այդ մարդիկ հաճախ սովորական քաղաքացիների հետ իրենց շփումներում իրենց վեր են դասում օրենքից` իհարկե բնութագրում է այսօրվա Հայաստանի իրական պատկերը: Ավելին` Վաշինգտոնի համար ջրի երես է դուրս գալիս այն անվիճելի փաստը, որ ընդդիմությունը կարողանում է ստիպել իշխանություններին, որպեսզի դրանք ընդունվեն, ընկալվեն որպես կատարված հանցագործություններ:

Ի՞նչ է սա նշանակում… ԱՄՆ դեսպանը խոսում է այն մասին, որ իրենք Հայաստանը դիտում են որպես կրիմինալ ուղղվածություն ունեցող երկիր, ամրագրվում է, որ իշխանությունները որևէ պայքար չեն մղել կրիմինալի դեմ, ավելին` այսօր կրիմինալ հակումներ ունեցողները, որոնք էլ պարտավոր էին պայքարել այդ հանցագործությունների դեմ, բարձրաստիճան պաշտոնյաները, գեներալիտետը անձեռնմխելի են, և այդ անձեռնմխելիությունը նրանց տրվել է տարիներ առաջ, և դրա դեմ պայքար է մղում ՀԱԿ-ը իր բացահայտումներով, իր գնահատականներով և իր նպատակասլաց գործունեությամբ: Այլ կերպ ասած` ընդդիմությունը «կազմաքանդում է» համակարգը յուրովի:

Կարող է տրամաբանական հարց ծագել` այդ դեպքում ինչո՞ւ է ԱՄՆ իշխանությունն աջակցում մեր կրիմինալ իշխանություններին: Ավելին` եթե այսպիսի գնահատականներով է հանդես գալիս դեսպանը, անհասկանալի է, թե ինչպե՞ս է իր երկիրը համագործակցում այդ կրիմինալը ծնող, աջակցող, սնող իշխանությունների հետ: Պատասխանը պարզից էլ պարզ է` առաջնորդվում են կոնկրետ շահերով: Մի կողմից ներկայացվում է իշխանությունների որակը, տեսակը, որպեսզի ընտրվի համապատասխան «մոտեցումը», թե ինչպես պետք է աշխատել տվյալ բնորոշում ունեցող իշխանության հետ: Իսկ մնացածը` ինչպես ասում են, կարևոր չի` այդ երկրի հետ կվարվեն այնպես, ինչպես հարկ կհամարեն:

Անշուշտ, չպետք է անտեսել նաև արտաքին գործոնը: Եթե ԱՄՆ-ը հանդուրժում է այսպիսի իշխանություն` ակնկալիք ունի թույլ իշխանությունից, իսկ արտաքին շահ կարող են լինել ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունները, ե՛ւ ԼՂ հիմնախնդիրը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում