Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Աշոտ Մելիքյան. Հայաստանում ԶԼՄ-ները դարձել են քաղաքական համակարգի մաս

Այսօր պետք է բացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթները: Հենց այս մրցույթին է մասնակցում նաեւ«Ա1+» հեռուստաընկերությունը, որն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել հանրության քվեները: Հավաքված գումարների մասին տվյալներն ու հավաստագրերը պետք է ներկայացվեն մրցութային փաթեթի բացման ժամանակ:
-Պարոն Մելիքյան, «Ա1+» հեռուստաընկերությանը սատարելու նպատակով ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են հանրությանը հայտնի արվեստագետներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, ԱԺ պատգամավոր: Հայտնի է նաեւ, որ 2008 թ. հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+»-ի` «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցը` ընդդեմ ՀՀ-ի` գտնելով, որ նրա եթերազրկմամբ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը («Արտահայտվելու ազատություն»): Այդ որոշումից հետո «Ա1+»-ն առաջին անգամ է մասնակցում ՀՌԱՀ հայտարարած մրցույթին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Սկսած 2002 թվականից, երբ եթերազրկվեց «Ա1+»-ը, հանրությունն այս կամ այն կերպ աջակցել է հեռուստաընկերությանը, բայց սա նոր մեթոդ է եւ քաղաքակիրթ աշխարհում ընդունված: Այդ հոգաբարձուների խորհուրդը կազմված է հայտնի մարդկանցից, եւ եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հաշվի առնի հանրության կարծիքը, անպայման կզգա հանրության պահանջը, որն ուզում է ունենալ «Ա1+»-ի պես հեռուստաընկերություն: Եվ այդ պահանջն ունեցող հանրությունը պետք է ՀՌԱՀ-ից պահանջի ազատ եւ արդար մրցույթ անցկացնել: Շատ կարեւոր է, որ «Ա1+»-ն ունի մրցույթին մասնակցելու փորձ. ՀՌԱՀ հայտարարած մրցույթներին մասնակցում է արդեն տասներեքերորդ անգամ: Եվ հայտը քննելիս պետք է ՀՌԱՀ-ը հաշվի առնի հեռուստաընկերության ստեղծագործական ներուժն ու աշխատանքային փորձը: Ես կարծում եմ, որ հատկապես հիմա, երբ կա Եվրոպական դատարանի որոշումը, պետությունը եւ ՀՌԱՀ-ը պետք է շատ զգոն գտնվեն: ՄԻԵԴ որոշումը ցույց է տալիս, որ «Ա1+»-ի նկատմամբ ցուցաբերվել է անարդարություն, եւ մրցույթի ժամանակ պետք է հայտերը գնահատվեն օբյեկտիվ:
-Ինչո՞ւ են կրկին «Ա1+»-ին եւ «Արմնյուզին» դարձրել մրցակիցներ, երբ «Ա1+»-ը մեկ անգամ պարտվել է վերջինիս:
-Այդ հիմնավորումն այնքան էլ ուժեղ չէ: Կա օբյեկտիվ իրականություն. երկուսն էլ պայքարում են լրատվական դաշտում տեղ ունենալու համար: Կարծում եմ, որ օբյեկտիվության պարագայում, եթե մենք վերհիշենք այն ամենն, ինչ անում էր «Ա1+»-ը եթեր դուրս գալու ժամանակաշրջանում եւ համեմատենք այսօր «Արմնյուզի» կատարածի հետ (իսկ դա համեմատության համար լավագույն տարբերակն է), ապա նախընտրելի է «Ա1+»-ը:
-Ձեր կարծիքով, այսօր պրոֆեսիոնալ չափանիշները հարգող լրագրողը կարո՞ղ է տեղ ունենալ հայաստանյան հեռուստաընկերություններում:
-Հայաստանում ԶԼՄ-ները դարձել են քաղաքական համակարգի մաս: Գրեթե բոլոր ԶԼՄ-ներում էլ գործում են ներքին խաղի կանոններ: Լրագրողները գիտեն` ինչ գրել եւ ինչ չգրել, գիտեն, թե ում պետք է գովել եւ ում` փնովել: Գոյություն ունի ինչպես թաքնված գրաքննություն, այնպես էլ` ինքնագրաքննություն: Ոչ միայն հեռուստաընկերություններում, այլեւ տպագիր մամուլում է դա. այդ առումով վիճակը բարդ է:
-Շատ է խոսվում, որ մամուլն այսօր ծայրահեղ բեւեռացված է. գոյություն ունեն ծայրահեղ իշխանամետ եւ ընդդիմադիր լրատվամիջոցներ: Եթե քաղաքական համակարգը երկբեւեռ է եւ բաժանված սեւի ու սպիտակի, հնարավո՞ր է, որ ԶԼՄ-ները կարողանան վեր կանգնել այդ ամենից:
-Եթե հասարակությունը զարգացած չէ եւ գտնվում է անցումային փուլում, մեր երկիրը ժողովրդավարական չէ, չեն հարգվում մարդու իրավունքները, օրենքը, այդ ամենը, իհարկե, արտացոլվում է ԶԼՄ-ների գործունեության մեջ: Ես կարծում եմ, որ այսպես երկար շարունակվել չի կարող, եւ մամուլն անվերջ չի կարող մնալ որպես քաղաքական համակարգի մաս: Եթե համեմատենք անցյալ դարի 90-ականների հետ, հետընթացը նկատելի է: ԶԼՄ-ներն այսօր չեն կատարում հիմնական` սոցիալական ֆունկցիան`օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել հանրությանը: Այսօր դրանք դարձել են որպես քարոզչամիջոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում