Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հուսով եմ` «վերաբեռնավորումը» չի ավարտվի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների «բեռնաթափմամբ»

Ասում է «Առաջին լրատվականի» զրուցակից, «3rd View» տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի պատմաբանների միավորման ՀԿ փոխնախագահ Ռաուֆ Ռաջաբովը:


– Պարոն Ռաջաբով, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասի անվտանգության պահպանության հարցում:


– ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ Հարավային Կովկասի տարածաշրջանային եւ էներգետիկ անվտանգության հարցերում, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հանուն արդարության պետք է նշենք, որ ՆԱՏՕ-ն բարդ ռազմական գործողություններ է վարում Աֆղանստանում, ինչպես նաեւ անուղղակիորեն ներգրավված է Իրաքում: Այսօր ռազմաքաղաքական իրավիճակը այս երկու գլոբալ հարցերի շուրջ պարզապես թույլ չի տալիս ՆԱՏՕ-ին այս կամ այն չափով ուղղակիորեն եւ ակտիվ ազդել Հարավային Կովկասում ընթացող պրոցեսների վրա:  Ցավոք, հենց այս պատճառներով, ՆԱՏՕ-ի դերակատարությունը Կովկասում անվտանգության որակը եւ մակարդակը բարձրացնելու հարցում մեծ չէ, հակառակ դեպքում 2008թ. օգոստոսի դեպքերը տեղի չէին ունենա:


– Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը ձգտում է անդամագրվել ՆԱՏՕ-ին , բայց տպավորություն է ստեղծվում, որ ՆԱՏՕ-ն, չցանկանալով փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդքան էլ ակտիվություն չի դրսեւորում այդ հարցում: Ադրբեջանն էլ աշխատում է համագործակցել թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի հետ: Ձեր կարծիքով, այս իրավիճակը ինչքա՞ն կարող է շարունակվել եւ փոփոխվելու դեպքում դեպի ո՞ւր կգնա:


– Անկասկած, բոլոր պրոցեսները դինամիկ զարգանում են ժամանակի եւ տարածության մեջ եւ այս պարագայում ընտրությունը մերն է, եւ եթե մենք ցանկանում ենք այսուհետ էլ քարշ գալ հեռացող գնացքի հետեւից, ապա ստատուս քվոն դեռ երկար կպահպանվի: Իսկ եթե ցանկանում ենք ազդել եւ առաջ տանել պատմության «լոկոմոտիվը», ապա մենք գիտակցում ենք մեր հեռանկարները, ունեցած  ներուժը եւ էվոլյուցիոն առումով կփոխենք իրավիճակը, հետեւաբար նաեւ կսահմանենք խաղի կանոնները:


– Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի ստանդարտները վերաբերում են ոչ միայն բանակներին եւ դրանց կառուցվածքին, այլ նաեւ իր մեջ ներառում է բազմաթիվ դեմոկրատական ստանդարտներ, առանց որոնց լուրջ չէ խոսել մեր տարածաշրջանի եվրատալանտյան ինտեգրացիայի մասին: Պարոն Ռաջաբով, Ձեր կարծիքով ի՞նչ կարող է անել ՆԱՏՕ-ն եւ Հարավային Կովկասի հասարակությունները մերձեցման ճանապարհին:


– Մենք բոլորս միայն մի բան պիտի անենք` ձեւավորենք տարածաշրջանի ներկայի եւ ապագայի հասարակական օրակարգը: Դա իր հերթին պահանջում է բոլոր երեք պետությունների մասնակցությունը: ՆԱՏՕ-ն մեր խնդիրները մեր փոխարեն չի լուծելու, վերջինիս հավելյալ խնդիրներ հարկավոր չեն: ՆԱՏՕ-ն մտահոգված է գլոբալ հարցերով եւ դա ճիշտ է, քանզի 21-րդ դարը մարդկությանը մեծ մարտահրավերներ եւ սպառնալիքներ է բերել: Այստեղ հարցը միակն է` պատրաստ ենք արդյոք մենք մեր վրա պատասխանատվություն վերցնելու ՆԱՏՕ-ի հետ համատեղ մասնակցելու տարածաշրջանային եւ գլոբալ այս կամ այն հարցերի լուծման գործընթացին: Գնդակը մեր դաշտում է:


– Հայտնի է, որ Ռուսաստանը չափազանց հիվանդագին է ընդունում ՆԱՏՕ-ի ցանկացած գործունեություն հետխորհրդային երկրներում` նույնիսկ երկկողմ հարաբերությունների մակարդակում: Կարծիք կա, որ Օբամայի հայտարարած «վերաբեռնավորման» քաղաքականության նպատակն է համոզելու Ռուսաստանին, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ: Պարոն Ռաջաբով, ի՞նչ եք կարծում, նման քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, եթե հաշվի առնենք, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Ռուսաստանը:


– Երկու ատոմային գերտերությունների միջեւ ցանկացած «վերաբեռնավորումը» ավելի լավ է, քան սառը պատերազմը, առավելեւս, որ ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է հենց այս երկու գերտերությունների օրակարգում: Այս կամ այն հակամարտություններ կարգավորելիս, այդ թվում նաեւ Հավային Կովկասի հակամարտությունների պարագայում,  Ռուսաստանը պարտավոր է հավատարմություն ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ, այլ ոչ թե ուժի իրավունքի: Ուզում եմ հավատալ, որ «վերաբեռնավորումը» չի ավարտվի ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների «բեռնաթափմամբ», քանզի այդ «բեռնաթափումը» ուղղակիորեն բացասաբար կազդի տարածաշրջանի երկրների վրա:


– Իսկ տարածաշրջանի կարեւորագույն հակամարտության` ղարաբաղյան հակամարտության ճանապարհին ի՞նչ զարգացումներ եք տեսնում, այսօր շատ են խոսում պատերազմի վերսկսման հավանականության մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը:


– Ինչպես իր ժամանակին ասել է գերմանացի ռազմական ստրատեգ Կլաուզեվիցը` պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով: Պարզ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել քաղաքական համաձայնության կնքումով, եւ մինչ այսօր երկու երկրների զորքերը հավատարիմ են մնում միայն 1994թ. կնքված հրադադարի ռեժիմի դադարեցման համաձայնագրի: Այլ կերպ ասած`  ռազմական գործողությունների վերսկսման վտանգը երկու ազգերի վրա էլ կախված է ինչպես «դամոկլյան սուրը»: Պատերազմի վերսկսման վտանգ չի լինի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի բանակներն էլ կվերադառնան զորամասեր, Ադրբեջանին պատկանող 7 շրջանները (5-ը ամբողջությամբ եւ 2-ը մասնակիորեն) վերադարձվեն եւ Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի ճանապարհով որոշի իր ապագան: Այսինքն իրականացվեն այն բոլոր քայլերը, որոնք կկանխարգելեն բոլոր հնարավոր բախումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում