Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

ICG. Իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ և վերածվել պատերազմի

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն (նստավայրը Ստամբուլ) Սաբինա Ֆրեյզերը:


– Միջազգային ճգնաժամային խումբը երեկ ուշ երեկոյան հրապարակեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ զեկույցը, ընդ որում` շատ սուր ձևակերպումներով: Տիկին Ֆրեյզեր, ի՞նչ արձագանքներ եք ակնկալում հակամարտության կողմերից և ինչպե՞ս կարող է զեկույցն օգնել բանակցային գործընթացին:


– Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է զեկույց, որը կոչվում է «Հայաստան ու Ադրբեջան, կանխել պատերազմը»: Կարծում եմ` շատ կարևոր էր այս զեկույցը պատրաստել հենց հիմա, որովհետև իրավիճակը սահմանի վրա անկայուն էր ամբողջ անցյալ տարվա ընթացքում: Եվ մենք կարծում ենք, որ հույժ կարևոր է, որպեսզի երկու կողմերն էլ զերծ մնան ռազմական գործողություններից և փոխվստահելի միջոցների դիմեն, որպեսզի սահմանի վրա չսկսվի չնախատեսված պատերազմ: Սա է զեկույցի նշանակությունը:


Մենք չենք տեսնում այս պահին, որ Բաքուն կամ Երևանը պատերազմ են ծրագրում, բայց մենք անհանգստացած ենք, որ իրավիճակը այնպիսին է, որ կարող է վերահսկողությունից դուրս գալ և ավելի մեծ` չնախատեսված պատերազմի վերածվել: Հույս ունենք, որ կողմերը հաշվի կառնեն այն խորհուրդները, որ ներառել ենք այս զեկույցի մեջ: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք` շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները շարունակվեն, և կողմերը հնարավորինս շուտ ընդունեն Խմբի առաջարկած հիմնական սկզբունքները: Միջազգային ճգնաժամային խումբը դեռևս 2005թ.-ից սկսած է խորհուրդ է տալիս սա անել:


– Ի՞նչ արձագանք եք սպասում Ձեր զեկույցի վերաբերյալ Երևանի և Բաքվի իշխանություններից:


– Զեկույցը հիմնվել է Ադրբեջանում և Հայաստանում անցկացված հարցազրույցների վրա: Մենք նաև հարցազրույցներ ենք անցկացրել Ղարաբաղում 2009թ.-ին: Կարծում եմ` կողմերը պիտի ուշադրություն դարձնեն իրավիճակի մեր նկարագրությանը, քանի որ այն գրված է չեզոք կողմից: Մենք չենք փորձում սատարել կողմերից որևէ մեկին: Մենք փորձում ենք ցույց տալ` ինչ է կատարվում սահմանի վրա: Հույս ունեմ, որ կողմերը չեն քննադատի զեկույցը` դրա մեջ քաղաքական հաղորդագրություն տեսնելով: Զեկույցի միակ հաղորդագրությունն այն է, որ կողմերը պիտի թուլացնեն լարվածությունը և պիտի ընդունեն, իհարկե, առաջարկված սկզբունքները:


– Ինչպե՞ս եք գնահատում կարգավորման ներկա գործընթացը. ԵԱՀԿ Աստանայի վեհաժողովից հետո անբացատրելի դադար է բանակցային գործընթացում, նախագահների հանդիպումներ չեն լինում, համանախագահները արդեն երրորդ ամիսն է տարածաշրջան չեն այցելել: Ձեր կարծիքով, ի՞նչ է կատարվում:


– Բնական է, որ այս դադարն անհանգստացնում է կողմերին, քանի որ կարևոր է ընթացքի մեջ պահել բանակցությունները: Մինսկի խումբը փորձում է հասնել այն բանին, որ կողմերը ընդունեն Մադրիդյան սկզբունքները: Ադրբեջանը 2010թ. ասել է, որ ընդհանուր առմամբ համաձայն է այս սկզբունքներին: Այժմ անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը` բանակցային գործընթացն առաջ տանելու համար:


– Սերժ Սարգսյանը Մյունխենում պետքարտուղար Հիլըրի Քլինթընի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան` Աստանայում ցուցաբերած աջակցության համար: Կարծում եք` Աստանայում ստորագրված փաստաթուղթը առավելապես է Վաշինգտոնի՞ հովանավորության արդյունքն է:


– Դա հովանավորված էր համանախագահների կողմից: Մինչև Աստանայի վեհաժողովը համանախագահները, իհարկե, ուզում էին հասնել այն բանին, որ կողմերը համաձայնեն Մադրիդյան սկզբունքներին, ուստի նրանք մեկ այլ պայմանագրի ստորագրում էին ակնկալում, բայց համանախագահները ցանկանում էին ցույց տալ, որ ինչ-որ քայլ արվեց Աստանայում, որպեսզի արդարացվեր Մինսկի գործընթացը: Իհարկե, այս ջանքերին միացավ ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան:


– Ձեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք ընդգծում էիք Ռուսաստանի յուրահատուկ դերը հակամարտության կարգավորման գործընթացում: Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը միայնակ չի կարող հակամարտության կարգավորումն առաջ մղել:


– 2008-ի ամռանից հետո Ռուսաստանը շատ տեղ ուներ փոփոխություններ մտցնելու: Կարծում եմ` շատ դրական է այն փաստը, որ Ռուսաստանի դերը փոքրացել է: Դա նշանակում է, որ Ռուսաստանը պիտի ավելի համագործակցի իր դաշնակիցների, հատկապես ԱՄՆ-ի հետ` կողմերին համաձայնության բերելու համար: Մենք գրել ենք անցյալ բանակցությունների մասին` ներառյալ 2009թ.-ի վերլուծությունը:


– Դուք կարծում եք ԵՄ-ն իր դերակատարությունը լիարժեք վերագտե՞լ է տարածաշրջանում: ԵՄ նոր արտաքին գործերի մարմնի ստեղծումից հետո Դուք տեսնո՞ւմ եք այդ կառույցի կողմից հստակ քաղաքականություն Հարավային Կովկասում և նրանում տեղ գտած հակամարտություններում:


– Զեկույցը մեծապես ուղղված է հակամարտող կողմերին, ոչ թե միջազգային կառույցներին: Ես ինքս նկատել եմ, որ ԵՄ-ում հետաքրքրված են ԼՂ հարցով, բայց դեռ ԵՄ-ն չունի գործողությունների հատուկ ծրագիր: Ուստի այս զեկույցի նպատակն է հրավիրել եվրոպացի օրենսդիրների ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Որպեսզի նրանք հասկանան` իրավիճակը ուշադրության կարիք ունի, անհրաժեշտ է խոչընդոտել հակամարտության վերսկսումը:


– Հաջորդ տարի ԱՄՆ-ում և Ռուսաստանում սպասվում են ընտրություններ: Այնուհետև ընտրություններ են Հայաստանում, Ֆրանսիայում և այսպես շարունակ: Չե՞ք կարծում, որ հակամարտությունը կարող է անվերջ ձգձգվել:


– Հույս ունեմ` ոչ: Ճիշտ չէ մտածել, որ եթե ընտրություններ են, ապա պիտի բանակցային գործընթացը դադարի:


– Ըստ Ձեզ, ի՞նչը կստիպի կողմերին կոնկրետ քայլերի դիմել կարգավորման հասնելու համար:


– Կողմերը պիտի գիտակցեն, որ եթե ունեն պատերազմի ու խաղաղության այլընտրանք, շատ ավելի խելամիտ է քաղաքական փոխզիջման գնալ հիմա:


– Դուք կարծում եք, որ միջազգային ճնշո՞ւմ պետք է գործադրվի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա` նրանցից կարգավորման որոշման հասնելու համար:


– Երկու երկրները անկախ երկրներ են, և դժվար է նրանց ստիպել խաղաղության մասին պայմանագիր ստորագրել: Հույս ունեմ միջազգային հանրությունը կաջակցի նրանց հնարավորին չափով: Զեկույցի հրապարակման նպատակներից մեկը հենց այն է, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք այս հարցի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում