Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր:
Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին: