Հայկական ծագում ունեցող ամերիկացի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (32-0-0, 20 КО) հայտարարել է, որ պատրաստ է սեպտեմբերի 15-ին մենամարտ անցկացնել առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: Հիշեցնենք, որ մեքսիկացին պետք է պայքարեր Վիկտոր Օրտիսի հետ, բայց վերջինս զրկվել է մենամարտելու իրավունքից` հունիսի 23-ին Լոս-Անջելեսում պարտություն կրելով Խոսեսիտե Լոպեսից:
«Ես հաղորդագրություն ունեմ Օսկար դե լա Հոյայի և Golden Boy-ի համար: Ես պատրաստ եմ մենամարտել Ալվարեսի հետ ցանկացած վայրում և ցանկացած ժամին»,- Մարտիրոսյանին մեջբերում է BoxingScene-ն: