Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրալիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Առաջին փուլում պայքարի մեջ կներգրավվեն 74 թիմեր:
Գյումրու «Շիրակ»-ի հակառակորդը Չերնոգորիայի «Ռուդար» ակումբն է: «Փյունիկ»-ի մրցակիցը`«Զետա»-ն, նույնպես ներկայացնում է Չերնոգորիան, իսկ Կապանի Գանձասարն իր ուժերը կչափի «Ստրեյմուր»-ի հետ, որը ներկայացնում է Ֆարեյրան կղզիները:
Հանդիպումները կկայանան հուլիսի 5-ին ու 12-ին: Մեր 3 ակումբները պայքարի մեջ կմտնեն մրցակցի հարկի տակ խաղերով:










































