Թուրքիան երեքշաբթի ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել դեսպանների մակարդակով՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից թուրքական հետախույզ-ինքնաթիռը հարվածելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հարվածել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 Phantom ինքնաթիռը: Դամասկոսն արդեն ստանձնել է պատասխանատվությունը և ներողություն խնդրել կատարվածի համար: Թուրքական հրամանատարության համձայն՝ դեպքը տեղի է ունեցել Հաթայ մարզի հարավ-արևելյան ափին, որը սահմանակցում է Սիրիային:
Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ըստ որի՝ դաշինքի յուրաքանչյուր երկիր կարող է խորհրդակցություն խնդրել, եթե իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են հայտնվել:
«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան զեկույց կներկայացնի այդ միջադեպի առիթով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
Մինչ այժմ ՆԱՏՕ-ն հայտարարում էր, որ չի պատրաստվում միջամտել Սիրիայի իրավիճակին:











































