Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հոկտեմբերի 27-ն ուներ կոնկրետ կազմակերպիչներ

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
– Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 11 տարի, սակայն առաջին օրվանից առ այսօր հնչում է միեւնույն հարցը՝ կայի՞ն, արդյոք, կազմակերպիչներ այդ ոճրագործության թիկունքում, եւ այդ հարցի պատասխանը չի տրվել։ Պարոն Դալլաքյան, Ձեր կարծիքով, կային կազմակերպիչներ։
– 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից երկու-երեք օր հետո ես տվել եմ գնահատականներ, եւ այդ գնահատականներն առ այսօր ուժի մեջ են։ Հոկտեմբերի 27-ը կազմակերպված ու ծրագրավորված պետական քաղաքական հեղաշրջման փորձ էր, ահաբեկչություն, որի նպատակն էր 1999թ. խորհրդարանի ընտրությունների արդյունքների վերանայումը։ Այդ ողբերգական իրադարձության ժամանակ ես գտնվել եմ դահլիճում եւ այն միակ պատգամավորն եմ, որը շուրջ քառասուն րոպե դահլիճում զրուցել է ահաբեկիչներից մեկի` Նաիրի Հունանյանի քեռի Վռամ Գալստյանի հետ, եւ այդ զրույցից ու նրանց ընդհանուր պահվածքից եկել եմ այն եզրակացության, որ նրանք սպասում էին դրսից ինչ-որ մարդկանց կամ միգուցե քաղաքական ուժերի աջակցության։ Այսինքն՝ կար որոշակի պայմանավորվածություն, որ դուք կատարում եք սա, մենք կատարում ենք սա։ Սակայն արդեն ժամը 10-ի մոտակայքում, իմ տպավորությամբ, ահաբեկիչները հասկացան, որ իրենց պարզապես օգտագործել են՝ ինչ-որ խնդիր լուծելու համար, որ իրենք գործիքի դեր են կատարել։ Օրինակ՝ Վռամ Գալստյանն ինձ հարցրեց` այդ օրը քվորում ունեցե՞լ ենք, թե՞ ոչ։ Անգամ շատ պատգամավորներ կարող է չիմանան, թե ինչ է նշանակում քվորում բառը, բայց նա գիտեր։ Նա ինձ ասում էր, որ պետք է որոշումներ ընդունեն, կառավարություն ձեւավորեն։ Նրանց թվում էր, թե այդ գործողություններից հետո պետք է պատգամավորները միանգամից գան, որոշումներ ընդունեն։ Այս ամենը ես ասել եմ նաեւ դատարանի դահլիճում, երբ որպես տուժող հրավիրել էին հարցաքննության։
Այս ահաբեկչությունն ուղղված էր մեր պետության, պետականության դեմ, որը վտանգեց ՀՀ անվտանգությունը։ Այդ գնահատականները տրվել են հոկտեմբերի 27-ից մի քանի օր հետո, եւ կրկնեմ՝ առայսօր մնում են ուժի մեջ. այո՛, դա ծրագրավորված պետական հեղաշրջման փորձ էր, որն ուներ կոնկրետ կազմակերպիչներ։
– Եվ Ձեր կարծիքով, ովքե՞ր են այդ կազմակերպիչները։
– Սա շատ բարդ հարց է, այստեղ որոշակի դեր են կատարել ներքին ու արտաքին գործոնները։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ում ներքին որոշակի ուժեր ստացել են արտաքին ուժերի աջակցությունը, նրանց շահերը համընկել են, որի ընթացքում տեղի է ունեցել ահաբեկչությունը։ Իսկ թե կոնկրետ ովքե՞ր են կազմակերպիչները, այլ մարմիններ պետք է որ զբաղվեին դրա բացահայտումով։ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտված լինելու հանգամանքը ՀՀ պետականության համար չափազանց վտանգավոր նախադեպ է։
– Այս 11 տարիների ընթացքում հնարավո՞ր էր, արդյոք, բացահայտել ոճրագործությունը։
– Ես կարծում եմ՝ նման կարգի երեւույթների բացահայտման համար որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ։ Իմ տպավորությամբ, այո, այս տարիների ընթացքում կարող էին համապատասխան քայլեր արված լինել։ Այս հարցում, ելնելով պետության շահերից, նախադեպը չկրկնվելու անհրաժեշտությունից ու հրամայականից, կարծում եմ, երբեք ուշ չէ այս հարցում քայլեր իրականացնելու համար։
– Ինչո՞ւ այս ընթացքում չբացահայտվեց այս ոճրագործությունը։ Արդյո՞ք այստեղ բացակայում էր քաղաքական կամքը։
– Թե ինչու չբացահայտվեց` կարող եք հարցը տալ իրավապահ մարմիններին։ Ինչ վերաբերում է քաղաքական կամքին, ապա ե՛ւ այդ ոճրագործությունը բացահայտելու, ե՛ւ օրինական ընտրություններ անցկացնելու, ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում անհրաժեշտ է քաղաքական կամք։
– Վերջին շրջանում Դուք բավական ուշագրավ, ինչ-որ տեղ սկանդալային հայտարարություններ եք անում, ու թեեւ հասցեատերերին անվանական չեք նշում, սակայն տարբեր վերագրումներ են լինում, տարբեր ուժեր սկսում են պատասխանել Ձեզ։ Ի վերջո, ինչո՞ւ անուններ չեք տալիս եւ ո՞ւմ նկատի ունեք Ձեր հայտարարություններում։
– Հայոց լեզվում անձնավորված գնահատականներից ու ուղիղ խոսքից բացի, կա նաեւ անուղղակի խոսք։ Կարծում եմ՝ դուք հրաշալի տիրապետում եք նաեւ հռետորական արվեստի այս նրբերանգներին։ Ես օգտագործում եմ այդ անուղղակի խոսքը: Ես որեւէ մեկի մտավոր ունակություններին, ցավոք սրտի, չեմ կարող աջակցել։ Ես ասում եմ այն, ինչ ասում եմ։ Ես շատ շոյված եմ, որ իմ որեւէ հայտարարություն, մատի շարժում, քայլվածքը դառնում է բուռն քննարկումների առարկա, հայտնվում թերթերի էջերում, տիրաժավորվում է։ Ուզում եմ հիշեցնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթըն Չերչիլի խոսքերը, որ քաղաքական գործչի մասին ինչ էլ գրեն՝ լավ, թե վատ, միեւնույն է, դա PR է, բացի այդ գործչի մահախոսականը գրելուց։
– Այնուամենայնիվ, շատերը տարօրինակ են համարում Ձեր հայտարարությունները եւ հարցնում` եթե կոնկրետ անուններ չեք տալիս, ապա ինչո՞ւ եք նման ընդհանրական հայտարարություններ անում, ո՞րն է նպատակը։
– Որոշ մարդկանց մտավոր ունակությունների հետ կապված ես չեմ պատրաստվում դասընթացներ ու դասախոսություններ կարդալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում