Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Քոչարյանը հաստատեց Ծառուկյանին

Քաղաքական գործընթացները սպասվածից ավելի սրընթաց զարգացումներ են ստանում, և իշխանական ճամբարում առաջիկայում լուրջ փոխատեղումներ են սպասվում: Համենայնդեպս, այդ մասին են հուշում իշխանական ճամբարում տեղի ունեցող գործողությունները:

Խորհրդարանի միջանցքներում երեկ ակտիվորեն խոսում էին, թե ամենաուշը մինչև ուրբաթ օրը, այսինքն՝ իր համագումարի նախօրեին ԲՀԿ-ն պետք է հայտարարի կոալիցիան լքելու, կամ՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանին նախագահի հաջորդ ընտրություններում սատարելու մասին:

ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք մասնավոր զրույցներում հաստատում էին այդ լուրերը` ասելով, որ այլ «ձև չկա»: Ավելին, իշխանական մեր աղբյուրների պատմելով, երկուշաբթի օրը` առավոտյան 11-ի սահմաններում տեղի է ունեցել կոալիցիայի նիստ՝ կոալիցիոն կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով: Իսկ խոսակցության թեման հիմնականում այն է եղել, որ ԲՀԿ-ն արդեն հիմա հայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, կամ՝ լքի կոալիցիան: Ավելին, ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ասում էին, թե ԲՀԿ-ն ցանկանում է մինչև խորհրդարանական ընտրությունները մնալ կոալիցիայի կազմում, օգտվել իշխանական բարիքներից, և միայն ընտրությունների նախաշեմին դուրս գա կոալիցիայից՝ այդպես էլ չհայտարարելով Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին, և շարժվի Քոչարյանի թելադրած խաղով: Այդ մտավախությունից ելնելով էլ` նրանք փորձում են երաշխիքներ կորզել Ծառուկյանից:

Եվ ահա, այս ողջ թոհուբոհում հանկարծ ասպարեզ եկավ Ռոբերտ Քոչարյանը: Նա հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որով, սակայն, բավական լուրջ ենթատեքստերով պատասխանել է ոչ թե ընդդիմությանը, այլ՝ Սերժ Սարգսյանին ու նրա ղեկավարած կուսակցությանը: Ի դեպ, դժվար որևէ մեկը մոռացած լինի, թե անցած շաբաթվա ողջ ընթացքում ինչ փոխհրաձգություն էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իսկ պատճառը՝ ԲՀԿ նախագահ Ծառուկյանի հայտարարություններն էին, որ ցանկության դեպքում Քոչարյանը ժամանակին կգլխավորեր ՀՀԿ-ն կամ կդառնար նրա պատվավոր նախագահը:

Իրար հասցեագրված մեղադրանքներից և ի վերջո Գագիկ Ծառուկյանի՝ մեղայական հիշեցնող հայտարարությունից հետո թվում էր՝ փոխհրաձգությունն այլևս ավարտվեց, ու իշխանական ճամբարում հարաբերական անդորր է տիրելու: Սակայն Քոչարյանն իր հայտարարությամբ այլ իրավիճակ է ստեղծել:
Հարցազրույցում հայտարարելով, որ ինքը կուսակցություն չի ցանկացել ստեղծել, մյուս կողմից մեկնաբանել է, թե ցանկացել է այդպես հանդես գալ «յուրաքանչյուր երկրին բնորոշ միջկուսակցական տարաձայնություններում որպես մրցավար», մանավանդ, որ ըստ նրա՝ քաղաքական մրցակցության դաշտում հնարավոր չէ միաժամանակ խաղացող և մրցավար լինել: Ուստի ինքը մեծ ուշադրություն է դարձրել կոալիցիոն կուսակցությունների, հատկապես՝ ՀՀԿ-ի «ներքին իրադրությանը»:

«Վարչապետ Ա.Մարգարյանի, իսկ այնուհետ վարչապետ Ս.Սարգսյանի հետ պայմանավորվածության համաձայն, գործադիր մարմինների բազմաթիվ հաջողակ ղեկավարների ես խորհուրդ եմ տվել անդամակցել ՀՀԿ-ին` ամրապնդելու համար վերջինիս կադրային ներուժը: Ի դեպ, նրանցից շատերն այսօր կուսակցության ղեկավար մարմիններում են: Դա բնականոն քաղաքական գործընթաց էր, որը միայն ուժեղացրեց «Հանրապետական» կուսակցությունը: ՀՀԿ-ում ոգևորված էին դրանով», – հասկացրել է Քոչարյանը: Այլ կերպ ասած՝ նա բացահայտ ասել է, որ ինքն է ուժեղացրել ՀՀԿ-ին, որ ՀՀԿ վերնախավում գտնվող որոշ մարդկանց խորհուրդ է տվել մտնել այդ կուսակցության մեջ: Այլ կերպ ասած՝ հստակ մեսիջներ է ուղարկել Սերժ Սարգսյանին ու ակնարկել, որ ցանկության դեպքում իր խորհրդով ՀՀԿ վերնախավի նույն այդ գործիչները մի օր էլ՝ կարող են լքել այդ կուսակցությունը, որ ինքն ինչպես ուժեղացրել է ՀՀԿ-ն, այնպես էլ կթուլացնի: Իսկ որ ՀՀԿ ներսում քոչարյանական հստակ թև կա (դրանք հիմնականում նրա օրոք նախարար աշխատած, հատկապես գործադիրում այլ բարձր պաշտոն զբաղեցրած անձինք են), ակնհայտ է:

Ռ.Քոչարյանը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել, և բավական ուղղակի Սերժ Սարգսյանին հիշեցրել է, որ վերջինս ՀՀԿ ցուցակում հայտնվել է իր իսկ համաձայնությամբ, և որ եթե ինքը չցանկանար, ապա որևէ մեկը ՀՀԿ ցուցակում չէր լինի: «2003 և 2007 թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը», – ասել է նա: Այլ կերպ ասած՝ «անուն առ անուն» համաձայնեցումը, այսինքն՝ առաջին իսկ համարից սկսած մինչև վերջին համարը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը, ՀՀԿ ցուցակում հանգրվանել են բացառապես Քոչարյանի «դաբրոն» ստանալուց հետո: Իսկ այդքանից հետո Քոչարյանը պարզապես հաստատել է Գագիկ Ծառուկյանի խոսքերը՝ պնդելով, որ ցանկության դեպքում ինքը կարող էր գլխավորել ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ իշխանական ցանկացած այլ կուսակցություն: «Կարծում եմ` քչերն էին այն ժամանակ կասկածում, որ ես որպես նախագահ ունակ եմ ոչ միայն ձևավորել, այլև գլխավորել (ֆորմալ և ոչ ֆորմալ ձևով) խորհրդարանական մեծամասնությունը», – ՀՀԿ-ին հասկացրել է Քոչարյանը, իսկ վերջում արդեն ուղղակիորեն նրանց մեղադրել է հիշողության կորստի մեջ: «Ծավալված բանավեճի բնույթը ցույց տվեց, որ որոշ քաղաքական գործիչների հիշողությունը, ցավոք, չափազանց կարճ է», – Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին մեղադրել է Քոչարյանը: Պակաս ուշագրավ չէ նրա վերջին նախադասությունը. «Ինձ հրամայական է թվում գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը»: Իսկ քաղաքական մրցակցություն ասելով նա ակնարկել է, որ ԲՀԿ-ն, այո, դուրս կգա կոալիցիայից և առանձին կմասնակցի ընտրություններին:

Ի դեպ, ՀՀԿ-ում բավական սուր են արձագանքել Քոչարյանի հայտարարությանը: Ե՛վ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ե՛ւ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը իրենց հերթին Քոչարյանին հիշեցրին, որ ե՛ւ 1998, ե՛ւ 2003թ. ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին հիմնական սատարող ուժը եղել է «Հանրապետական» կուսակցությունը, բայց հիմա ՀՀԿ-ն համախմբված է լինելու իր կուսակցության գաղափարախոսության և ղեկավար Սերժ Սարգսյանի շուրջ:

Իսկ ԲՀԿ-ն առայժմ չի շտապում մեկնաբանել այս հայտարարությունները. ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը խոստացավ մեր հարցին պատասխանել հինգշաբթի կամ ուրբաթ օրը նոր միայն:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում