Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Մեր հացի ամենամեծ վայիսը

Չի անցնում գեթ մեկ ամիս` առանց ՊԵԿ-ի կողմից «հերթական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումը» վերնագրով «ավետիսների»:

Վերջին նման ավետիսը հայ ժողովրդին հաղորդվեց նախօրեին: ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցների քաջագործությունների շնորհիվ Տավուշի մարզի մի գյուղում առանց գրանցման առևտուր անող մի գյուղացի էր հայտնաբերվել. Հրազդանում բացահայտվել էր ապօրինի գործող մի թոնրատուն, որը, պատկերացնո՞ւմ եք, 15 օր շարունակ իր արտադրանքը վաճառել էր:

Նոյեմբերյանում էլ իր աշխատողներին չգրանցած մի փոքրիկ արտադրամաս էր հայտնաբերվել: Հիմա ՊԵԿ աշխատակիցները տքնում են այս ապօրինությունների հետևանքով պետությանը հասցված վնասի չափերը ճշտելու համար: Միայն թե նախկինում էլ նման «ապօրինի» գործող գյուղացիների հայտնաբերումից հետո խոստացված «ճշտվող» վնասի չափերը այդպես էլ չէին հրապարակվում: Հասկանալի է, որ այդ` այսպես կոչված «վնասը» ծիծաղելի թիվ է կազմում` մի քանի միլիոն դրամ, վատագույն դեպքում` 10-20 մլն դրամ: Մինչդեռ ամբողջ աշխարհում է ընդունված` նման փոքր տնտեսվարողներին «չեն նեղում», թողնում են, որ ոտքի կանգնեն, սկսեն մրցակցել ավելի խոշորների հետ, նոր «խորհուրդ են տալիս» արդեն «տեղը տեղին» վճարել հարկերը: Այդպես է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Արևմտյան Եվրոպայի ցանկացած երկրում: Այնտեղի հարկայինները սիրում են գլուխ գովել «խոշոր շնաձկներ» բռնելու մասին: Դե, իսկ մերոնք վարվում են իրենց սրտի մեծության ու շեֆության կողմից տրված հրամանների սահմաններին համապատասխան:

Մինչդեռ, օրինակ, ամբողջ հանրապետությունը գիտի, որ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Երևան Սիթիի» գլխամասային գրասենյակի (Տիչինայի փող., 3-րդ նրբ.) հարակից մասում մի հսկայական տարածք ունի, որտեղ ինչ ասես արտադրում է` սկսած հացից, վերջացրած օղիով: Բայց, օրինակ, հացը պարոն Ալեքսանյանը վաճառում է իրեն պատկանող մեկ այլ` «Սևանի հացի գործարանի» անվան տակ, եթե, իհարկե, որևէ մեկը հանկարծ շփոթվի ու հաշիվ-ապրանքագիր պահանջի սույն օլիգարխից: Սակայն «շփոթվողներ» իրականում շատ քիչ կլինեն, որովհետև այս արտադրամասից հացը հիմնականում առաքվում է «Երևան Սիթիի» սուպերմարկետների ցանց: Ընդհանրապես, մեր տեղեկություններով, Ս.Ալեքսանյանը արդեն մոնոպոլ դիրք է գրավել նաև հացի արտադրության ոլորտում, թեև դա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից արձանագրված չէ, քանի որ համարվում է, թե այս շուկայում որևէ մեկը գերիշխող դիրք չունի:

Միայն այդ գլխավոր գրասենյակի հարակից տարածքում, մեր տեղեկություններով, օրական 350-400 պարկ ալյուր է օգտագործվում հաց թխելու համար, որը, ինչպես արդեն նշեցինք, ոչ մի տեղ գրանցված չէ: Համեմատության համար նշենք, որ օրական 10 պարկ և ավելի ալյուր օգտագործողները արդեն այն «բախտավորներն են», որոնք շահույթով են աշխատում` միջին հաշվով մեկ պարկից 5000 դրամ: Բազմապատկելով այս 5000 դրամը 350-ով և տարվա օրերի թվով` կստանանք տարեկան մոտ 640 մլն դրամի (1.75 մլն դոլարի) զուտ շահույթ: Տարիներ շարունակ աշխատող այս գործարանը, չգիտես ինչու, վրիպում է մեր հարկայինի քաջասիրտ օպերների ուշադրությունից, իսկ մի քանի օր ապօրինի վաճառքով զբաղվող խեղճուկրակ գյուղացիները` ոչ: Ի դեպ, Ս.Ալեքսանյանը հաց թխում է որտեղ պատահի` «Երևան Սիթիների» ներքնահարկերից մինչև Սևանի հացի գործարան` այդ հացը շատ հաճախ վաճառելով ոլորտի այլ ընկերությունների (օրինակ` «Սուրիկի լավաշի») անվան տակ: Ծանոթ լինելով իրենց այս «մրցակցի» վարքագծին` Հայաստանի գրեթե բոլոր օղի արտադրողները բավականին թանկ գնով հետ են ընդունում իրենց շշերն ու ջարդում, որպեսզի դրանք հանկարծ չընկնեն Ս.Ալեքսանյանի ձեռքը: Որովհետև վերջինս առանց քաշվելու այդ շշերում սպիրտի հետ խառնած ջուր կարող է լցնել ու վաճառել, ասենք, «Վեդի Ալկոյի» կամ այդ շշերով օղի արտադրող մյուս ընկերությունների անվան տակ: Ընդհանրապես, դժվար է այլևս Հայաստանում գտնել բիզնեսի մի որևէ տեսակ, որ այս օլիգարխը մտած չլինի` սկսած շաքարավազից, վերջացրած ձեթով:

Վերջերս նա սկսել է Չինաստանից սպիրտ ներմուծել, որի մեկ լիտրը, մեր տեղեկություններով, իր վրա «նստում է» 50 դրամ: Այդ սպիրտը Մալաթիա-Սեբաստիայում գտնվող իր վերը նշված տարածքում պահեստավորելով` նա վաճառում է տեղի հարբեցողներին: Մարդիկ շշերը ձեռքներին գալիս և պարոն Ալեքսանյանի ներմուծած սպիրտը իր ինքնարժեքից մի քանի տասնյակ անգամ թանկ գներով առնում են: Այս բիզնեսը ևս, բնականաբար, գրանցված չէ: Այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Ամեն դեպքում մի բան հստակ է` սույն օլիգարխը անձեռնմխելի է և երբեք չի կարող հայտնվել հարկայինի օպերների ուշադրության կենտրոնում` ի տարբերություն մի քանի օր հանրապետության այս կամ այն մարզում թոնրով լավաշ թխող կամ առևտուր անող մարդկանց, որոնք իրենց «բիզնեսով» հազիվ կարողանում են իրենց ու իրենց երեխաներին պահել:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում