Հունիսի 22-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում 61-ամյա մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.25-ի սահմաններում, «Շիրակ» օդանավակայանի սպասասրահի նստարանից գողացել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 2 շիշ կոնյակ և 6.700 դրամ գումար` պատճառելով 20.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, «Շիրակ» օդանավակայանի ավտոկանգառից, նշված գողությունը կատարելու համար, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1953 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Մ.-ին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:











































