Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՀԱԿ-ը աջակցությունն է հայտնում

Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Իշխանության ապօրինությունների դեմ բողոքի նոր ալիք է սկսել այն մեքենաների տերերը, որոնք մաքսազերծված են Վրաստանում եւ Հայաստանում շահագործվում են ժամանակավոր ռեժիմով։ Իշխանությունը փորձում է ներկայացնել, որ ինքն, իբր, պայքարում է մաքսավճարից խուսափելու երեւույթի հետ։ Իրականությունը բոլորովին այլ է, խնդիրը մաքսային ոլորտում մասամբ օրենսդրական, իսկ հիմնականում կոռուպցիոն վարչարարական մեխանիզմների հետ է կապված։

Մաքսային ոլորտը կարգավորող օրենքը ավտոմեքենաների ներմուծման հարցում աշխարում նախադեպը եւ օրինակը չունեցող խտրական մոտեցումներ ունի ՀՀ քաղաքացիների նկատմամբ. այն ինչ թույլատրվում է օտարերկրացուն՝ սահմանափակված կամ արգելված է ՀՀ քաղաքացուն։ Օրենքի կիրառման գոյություն ունեցող արատավոր պրակտիկան, որ այլ բան չէ, քան մշակված կեղեքիչ մի ռեժիմ, բերել է նրան, որ Հայաստանում ավտոմեքենաները շատ ավելի, կարելի է ասել՝ անբնական, թանկ են, քան հարեւան Վրաստանում։ Առաջին պատճառը բարձր մաքսատուրքն է, ինչը արդարացված կլիներ միայն որպես սեփական արտադրողին պաշտպանող միջոց, սակայն Հայաստանը ավտոմեքենաներ չի արտադրում։ Իբր սա քիչ էր, մեքենաների տերերի վրա բարդվել են նաեւ հետեւյալ ծախսերը։ Հայաստանում շարունակվում է ավտոմեքենաների տեխզննման պրակտիկան, ինչը գործնականում ոչ մի իմաստ չունի, սակայն ունի մշակված կոռուպցիոն մեխանիզմներ։ Արդեն աշխատում է ավտոմեքենաների համար սեփականության վկայական ունենալու պարտադրանքն՝ իր սեփական կոռուպցիոն լծակներով։ Հայաստանում ներդրվեց ԱՊՊԱ-ն, որը մեր պայմաններում շատ հեռու էր առաջնահերթ խնդիր լինելուց եւ իր կոշտ ու անկատար դրույթներով դարձավ կողոպուտի մի նոր աղբյուր։ Վրաստանում այս ամենը գոյություն չունի, եւ այդ պատճառով է, որ մարդիկ դիմում են մեքենաները այնտեղ մաքսազերծելու եւ վրացական համարանիշերով շահագործելու քայլեին։

Այս ամենը վկայում է, որ վարչախումբն ընդամենը ստեղծել ու կատարելագործում է թալանի ու կողոպուտի այն համակարգը, որ ուղղված է ավտամեքենաների տերերի դեմ, որոնք հիմնականում միջին խավն են ներկայացնում։ Եւ վարչախմբի ամեն մի նոր քայլի հանդուրժումը տուժողների կողմից՝ ոգեւորում է վարչախմբին կատարելու հաջորդը։

Հայ Ազգային Կոնգրեսը իր աջակցությունն է հայտնում այս նոր կողոպուտի դեմ ըմբոստացած, իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին։ Մենք դատապարտում ենք Գյումրիում այդ առիթով կազմակերպված բողոքի ակցիայի դեմ ոստիկանական բռնարարքները եւ ահաբեկումները, պահանջում դրանք անմիջապես դադարեցնել։ Ինչպես տասնյակ այսօրինակ այլ, այնպես էլ տվյալ հարցի լուծումը պետք է փնտրել ոչ թե մասնավոր օրենսդրական փոփոխությունների, այլ սոցիալ-տնտեսական ողջ համակարգի վերափոխման, կոռուպցիոն ցանցից ազատվելու քաղաքական խնդրի մեջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում