Իրանական FARS լրավական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսին անդրադարձել է երկկողմանի հարաբերությունների խնդրին.
«Անհրաժեշտ է փոխշահավետ հենքի վրա Իրանի հետ հաստատել նորմալ հարաբերություններ: Դա տարածաշրջանում կապահովի ռազմավարական հավասարակշռություն: Դա իմ ծրագրային թեզիսներից մեկն է»:
Եգիպտոսի և Իրանի միջև հարաբերությունները խզվել են 1980 թվականին, երբ Եգիպտոսը խաղաղության պայմանագիր ստորագրեց Իսրայելի հետ: 2011 թվականի փետրվարին տեղի ունեցած եգիպտական հեղափոխությունից հետո Թեհրանը համառորեն ձգտում է հասնել ողջ ծավալով դիվանագիտական կապերի վերականգնմանը:











































