Tuesday, 09 06 2026
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Արտագաղթի պատճառները քաղաքական են․ Ալեք Ենիգոմշյան

Վերջերս ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-մարտին բոլոր տեսակի տրանսպորտներով Հայաստանից մեկնածների թիվը, ինչը ժամանողներից ավելի է 28 հազար 100-ով: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 20 հազար 400-ով:

Այսինքն՝ այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 7 հազար 700 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 38 տոկոսով ավելի մարդ է մեկնել և չի վերադարձել: Իսկ վերջին 5 ամիսներին, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների, միայն օդով Հայաստանից մեկնել է 65 հազար մարդ։

Արտագաղթի նման տեմպերի, դրանց պատճառների ու սպասվելիք հետևանքների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

«Այո՛, պաշտոնական այդ 65 հազար տվյալը միայն օդով գնացածների թիվն է, դրան պետք է ավելացնել նաև ցամաքով գնացածներինը։ Սա նոր երևույթ չէ։ Արտագաղթին նպաստող այն պատճառները, որոնք եղել են վերջին տասնամյակներում, նույնն են նաև այսօրվա համար։ Բազմիցս խոսվել է դրանց մասին։ Դրանք և՛ սոցիալ-տնտեսական պատճառներն են, և՛ բարոյահոգեբանական։ Յուրաքանչյուրը պայմանավորված է մյուսով, և երկուսն էլ տիրող իրավիճակի արդյունքն են։ Իրավիճակ, որի աղբյուրը ներկա վարչախումբն է։ Այսինքն՝ այս արտագաղթը օբյեկտիվ զարգացումների արդյունք է։ Այս պատճառները քանի կան, համաղետային խնդիրները կմնան նույնը»։

Ինչ վերաբերում է այս իրավիճակի ընթացքին, ապա Ա․ Ենիգոմշյանը նկատեց, որ այսպես չի կարող շարունակվել, այլապես մենք գնում ենք անվերադարձ կործանման․

«Եվ այստեղ փրկությունը, բնականաբար, քաղաքական է, այն է՝ այս համակարգի տապալումը և այլ համակարգի ստեղծումը։ Խնդիրն այն է, թե ինչպես դա անել։ Մի կողմից՝ այս համաղետի ահագնացումը, մյուս կողմից՝ այն, որ ընտրությունից ընտրություն մենք ականատես ենք լինում, որ դրանք ոչինչ չեն փոխում, հետևաբար այս իրավիճակում ևս սպասել 4 կամ 5 տարի, որ ինչ-որ բան փոխվի, դա ինքնախաբեություն է։ Ուզում եմ ասել, որ ժողովրդագրական պատկերն այն է, ինչ որ կա, համաղետը տարեցտարի խորանում է, մնում է լուծումը գտնել, որը քաղաքական է, և որը «ընտրությունների» միջոցով հնարավոր չէ»։

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է պետք վերաբերվել արտագաղթողներին, իրականում արդարացի՞ է նրանց մեղադրելը, Ա․ Ենիգոմշյանը պատասխանեց, որ լինելով իրապաշտ և հարցին նայելով ռեալիզմի դիրքերից՝ չի կարելի մարդկանց մեղադրել։

«Այո՛, կարելի է ինչ-որ փոքր տոկոսի համոզել, սակայն մեկնող քաղաքացին ունի նաև իր օբյեկտիվ պատճառները։ Չմեկնելը գիտակցության շատ բարձր մակարդակ է պահանջում, սակայն ռեալ չի բոլորից պահանջել դա։ Պետք է պատճառները վերացնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում