Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պոտենցիալ հզոր երկրաշարժը սպառնում է Թեհրան նահանգի միլիոնավոր բնակիչներին: Այս մասին հայտարարել է Սեյսմոլոգիայի միջազգային ինստիտուտի փոխտնօրեն Մեհդի Զարեն.
«Հաշվի առնելով Թեհրանի նահանգում բնակչության խտությունը և շինարարության ժամանակ թույլ տրված բազմաթիվ թերացումները՝ այդ տեղանքում երկրաշարժը կարող է շատ լուրջ ավերածություններ առաջացնել և հանգեցնել բազմաթիվ մարդկային զոհերի: Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նվազագույնի հասցվեն աղետի հետևանքները»:










































